Մովսես Հակոբյան. Հայ ժողովրդի ճակատագիրը լուծվելու է Ղարաբաղում. tert.am

Հայ ժողովրդի ճակատագիրը լուծվելու է Ղարաբաղում. Վեհափառ հայրապետի օրհնությամբ լրագրողների՝ Արցախ կատարած այցի ժամանակ, ըստ tert.am-ի՝ նման տեսակետ է հայտնել ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախի շուրջ ծավալված վերջին իրադարձություններին. «Իհարկե, դա չի նշանակում, որ մենք մեր բոլոր ջանքերը պետք է ուղղենք Ղարաբաղին»:

Անդրադառնալով սահմանային վերջին իրադարձություններին, ՊԲ հրամանատարը նշել է, որ կատարվածն այսպիսին չի եղել, որ մենք այսքան ուշադրություն դարձնենք: Այդպիսի իրադարձություններ միշտ են լինում, իսկ վերջինն առանձնանում է նրանով, որ որոշ չափով մաշստաբային է եղել և մի քանի օր է տևել: Հակառակորդը մի քանի ուղղություններով գործողություններ է իրականացրել, և բոլոր ուղղություններով բանակը կարողացել է դիմագրավել և ետ մղել թշնամուն:

«Կորուստներ, ցավոք, ունեցել ենք, ինչից մենք պետք է հնարավորինս զերծ մնանք: Հակազդող և կանխարգելիչ յոթ գործողություններ ենք իրականացրել, որպեսզի հակառակորդին ցույց տանք, որ այդպես չէ: Մենք այսօր էլ, վաղն էլ պատրաստ ենք հակառակորդի գործողություններին հակահարված տալ»,- ասել է նա:

Նա անդրադարձել է նաև Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը՝ շեշտելով, որ արտաքին հարաբերություններով երկրում զբաղվում է նախագահը և արտգործնախարարը, և իրենք նրա որոշումներն իրականություն դարձնողն են: «Ցանկացած պատերազմ ավարտվում է բանակցություններով, ցանկացած այդպիսի հանդիպում մեզ համար ողջունելի է: Եվ կարծում եմ, այն, ինչ պայմանավորվել են նախագահները, լավ կլինի, որ դա իրականություն դառնա»,- ասել է նա՝ ավելացնելով, թե անհնարին է առանց ԼՂՀ մասնակցության Արցախի հիմնախնդիրը լուծել, ովքեր ուզում են բանակցել, ինչ առաջարկություններ ուզում են ներկայացնել, Ղարաբաղի հարցը լուծելու է Ղարաբաղի ժողովուրդը, առանց նրա մասնակցության անհնար է այս խնդրի լուծումը: Երբ Ղարաբաղը մասնակցի բանակցությանը, կարելի է ակնկալել, որ մի քանի տարի հետո խնդիրը կլուծվի:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Արցախի միջև անցակետ տեղադրելուն, ՊԲ հրամանատարը վստահեցրել է՝ անցակետի կարգավիճակը չի փոխվել և չի փոխվի, եթե այսօր Արցախ մտնող մարդուն չեն կանգնեցրել, վաղը ևս չեն կանգնեցնի:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցին՝ Մովսես Հակոբյանը պատասխանել է. «Մեր երկրի նախագահը բավական կոշտ դիրքորոշում է հայտնել, իհարկե, շատ վատ է, որ մեր դաշնակիցը զենք է վաճառում մեր հակառակորդին: Անկախ նրանից, թե զենքը որտեղից է գնում Ադրբեջանը, դա կիրառվելու է հակառակորդի դեմ, և դա շատ վատ է մեզ համար»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս