Օբաման ու Մերկելը դատապարտել են ռուսական բեռնատարների մուտքն Ուկրաինա
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ համակարծիք են գտնվել, որ Ուկրաինայի տարածքում ռուսական հումանիտար օգնության ավտոշարասյան տեղաշարժը սպառնում է հակամարտության լարվածության ուժեղացմամբ:
Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը, որի խոսքերով` Օբաման ու Մերկելը Կիևի հետ տվյալ գործողությունները չհամաձայնեցնելը համարում են Մոսկվայի հերթական սադրանքը և Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հերթական խախտում:
Օբաման ու Մերկելը նաև մտահոգություն են հայտնել Ուկրաինայի հետ սահմանին ու նրա տարածքում մեծ թվով ռուս զինվորների ներկայության, ինչպես նաև ռուսական կողմի հրետակոծությունների կապակցությամբ: