Freedom House-ն ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Իլհամ Ալիևի նկատմամբ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ` կապված Նախիջևանում լրագրող ու իրավապաշտպան Իլգար Նասիբոբվին դաժան ծեծի ենթարկելու հետ:

Freedom House-ի ղեկավար Դևիդ Կրամերը հայտարարել է, որ Իլգար Նասիբովի դեմ ֆիզիկական սարսափելի բռնությունները հանդիսանում են Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի կտրուկ ու արմատական վատթարացման վերջին հարվածը.

«Թվում է, թե Ադրբեջանի իշխանությունները վճառականորեն են տրամադրված իրավապաշտպաններին ու իրենց գործողությունների բոլոր քննադատներին հալածելու հարցում, ինչն արվում է կալանավորումների կամ էլ հնարովի մեղադրանքների, գազանաբոր ծեծերի միջոցով, ինչպես որ Նասիբովի հետ տեղի ունեցավ օգոստոսի 21-ին:

Նախագահ Իլհամ Ալիևը խորը մոլորության մեջ է, եթե կարծում է, որ իր կառավարությունը կարող է առանց լուրջ հետևանքների անտեսել իր կառավարության հանյդեպ քննադատությունը, քանի դեռ միջազգային հանրության ուշադրությունը բևեռված է այլ շրջանների վրա:

Նա և կառավարությունը պետք է պատասխանատվություն կրեն այն վտանգավոր ու թշնամական մթնոլորտի համար, որը ստեղծել են նրանք: ԱՄՆ-ն ու ԵՄ-ը պետք է պատժամիջոցներ սահմանեն պաշտոնատար այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են և ովքեր իրականացնում են սարսափելի այդ գործողությունները»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031