Բաժիններ՝

Թուրքիայում կարող են հրաժարվել հինգերորդ սերնդի TF-X հեռանկարային կործանիչի նախագծից

Jane’s-ի փոխանցմամբ` Թուրքիան ավարտել է TF-X հեռանկարային կործանիչի նախագծման-կոնստրուկտորային աշխատանքները: Եվ այնուամենայնիվ, հինգերորդ սերնդի մարտական ինքնաթիռի հետագա մշակումը կարող է դադարեցվել Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության քարտուղարության (SSM) կոշտ դիրքորոշման պատճառով:

SSM-ը չափազանց ծախսատար է համարում TF-X-ի նախագիծը և կասկածում է, որ նրա մշակման վրա կատարված ծախսերը կհաջողվի փոխհատուցել արտահանման մատակարարումների հաշվին:

Գերատեսչության ներկայացուցիչ Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Թուրքիայի համար ներկայումս կարևոր է զարգացնել պաշտպանական արդյունաբերության տեխնիկական հնարավորությունները:

Թուրքիայի ռազմաօդային ուժերի ու TAI ավիաշինական ընկերության ներկայացուցիչները քանիցս փորձել են պաշտոնյաներին համոզել TF-X նախագծի նպատակահարմար լինելը, սակայն` դեռ անհաջող: Պլանի համաձայն, հեռանկարային կործանիչը կարող է ստեղծվել մինչև 2023 թվականը, երբ Թուրքիայում կտոնեն հանրապետության հիմնադրման 100-ամյակը:

Թուրքիայում սեփական կործանիչ մշակելու գործընթացը սկսվել է 2010 թվականին: 2013 թվականի ամռանն այդ աշխատանքներում ներգրավել են շվեդական Saab ընկերությանը: Ընդհանուր առմամբ, TF-X նախագիծը գնահատվում է 31-33 միլիարդ դոլար: Ընդ որում, միայն առաջին 8 նախատիպերի ստեղծումը կարող է արժենալ մոտ 10 միլիարդ դոլար:

TF-X-ի զանգվածայաին արտադրության մեկնարկից հետո Թուրքիան պլանավորել է գնել մինչև 200 հեռանկարային կործանիչ` յուրաքանչյուրի համար վճարելով 100 միլիոն դոլար: Այդ ինքնաթիռների ծառայության ժամկետն ավարտվում է 2060 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս