
Քաղաքապետարանը պահանջում է սնանկ ճանաչել ՄՀՀ-ին. «Փաստինֆո»

Երևանի քաղաքապետարանը դիմել է դատարան` «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց համալիրի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը: Նրա խոսքով` ՄՀՀ-n քաղաքապետարանին պարտք է շուրջ 50 մլն դրամ:
Ի դեպ, դատարանն արդեն վարույթ է ընդունել քաղաքապետարանի հայցը: Սա Կորյուն Գրիգորյանն առնվազն զարմանալի է համարում, քանի որ երբ նույն հայցով, բայց արդեն 1 մլրդ դրամի պարտքի դեպքում դատարան են դիմել ՄՀՀ-ի օտարերկրյա գործընկերները, ՀՀ բոլոր դատարանները փորձել են գործն իրենցից հեռացնել:
«ՄՀՀ-n պարտք է իր օտարերկրյա գործընկերներին 1 մլրդ դրամ: Նրանք դիմել են դատարան` պահանջելով սնանկ ճանաչել մեզ, դատարանը չի ընդունել, անընդհատ մի տեղից մյուսն են ուղարկում: Գոյություն ունի իրավաբանական հասցե և փաստացի գտնվելու վայր, ու թեև սովորաբար դատարանը որոշվում է ըստ իրական գտնվելու վայրի, բայց փորձում են գործը մի դատարանից մյուսը շպրտել և չվերցնել վարույթ»,- ասաց Կորյուն Գրիգորյանը և հավելեց. «Մեր դատական համակարգը այսօր աշխատում է կոնկրետ հրահանգավորված վիճակում` կասեն ընդունի, կընդունի, չէ` չէ: Այսինքն`1 մլրդ-ը տեղ չի հասնում, բայց 50 մլն-ը հասնում է, համենայն դեպս վարույթ ընդունվում է»:
Մանրամասներն` այստեղ