Ներկա դրությամբ մենք գտնվում ենք բավական պատասխանատու փուլում՝ մինչև այդ համաձայնագրի լիովին ուժի մեջ մտնելը:
Փետրվարի 18-ին, ժամը 12.18-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում` կոյուղագծերի 3-րդ դիտահորում կասկածվում է դիակի առկայություն. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մերի Թոփսակալյանը 7 տարեկան է: Աղջիկն ամեն օր գրեթե անդադար տարօրինակ ցնցումներ է ունենում: Դրանք սկսվում են ոտքից, հետո անցնում ձեռքին եւ մարմնի ձախ հատվածին: Երբեմն ցնցումներն ընդգրկում են Մերիի ամբողջ մարմինը, եւ նա կորցնում է գիտակցությունը:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի կառավարության մամլո ծառայությունը:
Սա Ազգային ժողով է, և եթե միջանքում կամ սենյակում է լինում այդ կռիվը, ասում են՝ Ազգային ժողովում կռիվ եղավ, և որևէ մեկին չի հետաքրքրում ՝ դա 414 սենյակո՞ւմ էր, թե՞ դուրսը: Մարդը հարց է տալիս, ինձ էլ հետաքրքրում է՝ ո՞նց է փոխնախարարը վերաբերում այն հանգամանքին, որ բուհերից մեկում անտեսվել է թափանցիկության գործոնը, չեն թողել մարդիկ մուտք գործեն:
Նա իր վրդովմունքն է հայտնել այն կապակցությամբ, որ հայտարարում են, թե մի կողմից զոհվել է 13 մարդ, իսկ մյուս կողմից՝ 67 մարդ:
«Ես, միանշանակ, որպես հաստատված փաստ` չեմ կարող պնդել, որ վերջինս մահացած է, սակայն այն, ինչ որ ներկայացվում է ոստիկանության կողմից, հիմք է տալիս ենթադրելու, որ Մովսես Ներսիսյանը ողջ է»,- ասել է Վ.Էլբակյանը:
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Գայի պողոտայից, գողություններ կատարելու կասկածանքով, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Արթուր Պ.-ին, 1977 թ. ծնված, նախկինում 3 անգամ դատված Հայկ Ս.-ին և ավտոմեքենայի վարորդ, 1981 թ. ծնված, նախկինում 4 անգամ դատված Աշոտ Բ.-ին:
Ուկրաինայում նախագահական ընտրություններն անցկացվելու են 2015 թվականի գարնանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին չբավարարեց ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանի մեկնաբանությունը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մեծ աղմուկ բարձրացրած ատենախոսության պաշտպանության մասին:
Մարզպետեր ու քաղաքապետեր, դուք էլ զգուշացեք, քանզի դպրոցի տնօրենի բարոյական կերպարը հասարակություն կրթելու համար ավելի կարևոր է, քան ոմանց իշխանությանը հավատարիմ ծառայելու կեղծ երդումները:
Ուկրաինայում ծավալվող ողբերգական և դրամատիկ դեպքերը իրենց վրա են գամել ամբողջ աշխարհի ուշադրությունը: Խորհրդային կայսրության փլուզումից հետո մենք ականատես ենք լինում հետխորհրդային տարածաշրջանի հետագա ճակատագրի համար թերևս ամենակարևոր նշանակություն ունեցող իրադարձություններին:
«Ես հույս ունեմ, որ այդ թեման ձեր հերթական գրքի մեջ անպայման կարծարծեք»,- ասել է Փաշինյանը՝ դիմելով Ա. Գեղամյանին
Ըստ նրա՝ կենսաթոշակային բարեփոխումները կբերեն ՀՀ քաղաքացիների եկամուտների ավելացման, կենսաթոշակառուների կենսաթոշակների ավելացման, տնտեսական շուկաների զարգացման, աղքատության նվազեցման:
Լրագրողները Հրայր Թովմասյանին հարցեր ուղղեցին նաև «Կուտակային կենսաթաշակային մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման մասին և գործատուների այն մտահոգության մասին, որ կենսաթոշակային պահումները չանելու դեպքում կարող են հետագայում դատարանում հայտնվել:
«Բավական է մի 2 հատ ձու վերցնենք, որ սոված չգանք աշխատանքի, գողություն են համարում ու աշխատանքից ազատում»,- բողոքել են «Հրապարակ» օրաթերթին։
«Կենսաթոշակային բարեփոխումներն իրականացնելու համար քաղաքական կամք պետք է դրսևորենք, բայց քաղաքական կամք առանց համոզմունքի չի ինում: Մեր քաղաքական թիմը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, համոզված է, որ սա մտածողության փոփոխության ռեֆորմ է, պատասխանատու քաղաքացի ձևավորելու ռեֆորմ է և հեշտ չի լինի»,- այսօր Երևանում մեկնարկած Կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Քիչ անց շարժման անդամները՝ դրոշները ձեռքերին կրկին ներս մտան համաժողովի դահլիճ և ըստ էության՝ տապալեցին այն։ Համաժողովի կազմակերպիչները ժամկետից շուտ ավարտված համարեցին այն։
«Ղալլաթը» արաբերեն բառ է, որը նշանակում է սխալ, նշանակում է՝ չարաչար սխալվել: Վերցրեք Թումանյան ու կտեսնեք՝ ի՞նչ կոնտեքստում է այդ բառը:
Այսօր Երևանում ընթացող Կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողովի ժամանակ դահլիճ ներխուժեցին «Դ!ԵՄ ԵՄ» շարժման անդամները և փորձեցին խաչընդոտել հանաժողովի աշխատանքը:
Այս մասին նշված է Նորվեգիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում:
Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը:
Դուգինի խոսքերով՝ եթե Մոսկվան ասում է «այո», Հայաստանը մեկն է՝ ԼՂ-ի հետ միասին, իսկ եթե Մոսկվան ասում է «ոչ», այլապես կտեսնեք, թե ինչ կլինի…
Այս տեղեկատվությունը հրապարակվել է Պաշտոնաթերթում:
«Հրապարակը» գրում է. Չնայած Մայդանում տեղի ունեցող արյունալի իրադարձությունները ստվերեցին Սոչիի օլիմպիադայի հմայքն ու Վ. Պուտինի թափած ջանքը, այնուհանդերձ…
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց. «Եթե ինչ-որ մեկը ղալլաթ անի ու ձեր հրաժարականը պահանջի ու դրանից հետո դատվածություն ունենա, բայց ինչ-ինչ պատճառներով սահմանված կարգով ազատ արձակվի, կարո՞ղ է արդյոք դա պատճառ հանդիսանալ, որ նա հետագայում չկարողանա որպես քննիչ աշխատել»:
Դատարանի վճռով քաղաքապետարանը պարտավորվել է բնակչին վճարել շուրջ 38 հազար ԱՄՆ դոլար գումար: Այժմ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը քաղաքի բյուջեի վրա կալանք է դրել
Ավելի վաղ պլանավորվել էր այդ պարտատոմսերը տեղակայել Իռլանդական ֆոնդային բորսայում:
Այսօր Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պետք է քննարկվեր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ՝ Ստեփան Դեմիրճյանի, Արամ Մանուկյանի, Նիկոլ Փաշինյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Լևոն Զուրաբյանի և Հրանտ Բագրատյանի ներկայացրած՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-106-Ն օրենքի) 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչելու մասին օրինագիծը:
Ըստ թերթի տեղեկությունների՝ ԵՊՀ-ում նոր սկանդալ է հասունանում: Պատճառը դարձյալ համացանցում արտահայտված քաղաքական դիրքորոշումն է: