
89 երկրի, այդ թվում նաև Հայաստանի քաղաքացիները կարող են մուտքի վիզա ստանալ Թուրքիայի սահմաններին

Թուրքական Samanyolu Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունը հրապարակել է 89 երկրի անուն, որոնց համար դյուրացվել է վիզային ռեժիմը և որոնց քաղաքացիները կարող են Թուրքիա մուտք գործելու համար վիզա ստանալ հենց սահմանին: Այս տեղեկատվությունը հրապարակվել է Պաշտոնաթերթում:
Հայաստանը նույնպես ընդգրկվել է այդ երկրների թվում: Այժմ տվյալ երկրների քաղաքացիները Թուրքիայի սահմանը հատելիս ստանում են տարբեր ժամկետներով (30, 39, 60 կամ 90-օրյա) վիզաներ: Ավելի վաղ այդ երկրների քաղաքացիները պետք է դիմեին դեսպանատանը և մի քանի օր սպասեին վիզայի ստացմանը:
Մասնավորապես, 90-օրյա վիզան վերաբերում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Իսպանիայի, Նորվեգիայի, Եգիպտոսի ու Կատարի քաղաքացիներին: Բելառուսի պարագայում այդ ցուցանիշը կազմել է 60 օր: Հայաստանն ընդգրկվել է այն երկրների թվում, որոնց քաղաքացիները կարող են սահմանին ստանալ 30-օրյա վիզա: