
Ուկրաինայի ՊՆ-ում նախորդ շաբաթ քանիցս չեն պատասխանել Պենտագոնի ղեկավարի հեռախոսազանգերին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը նախորդ շաբաթ բազմիցս փորձել է կապ հաստատել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետ, որպեսզի քննարկի Կիևում բռնությունների հարցը, սակայն պաշտոնատար անձանցից ոչ ոք չի պատասխանել նրան:
Այս մասին երեկ հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ, դերծովակալ Ջոն Կերբին: Նրա խոսքերով՝ դա «շատ տարօրինակ» է, քանի որ Հեյգելը սովորաբար շատ հեշտությամբ է կապ հաստատում այլ երկրների զինվորականների հետ: Նա հավելել է, որ ուկրաինացի նախարարը նախորդ տարվա դեկտեմբերին պատասխանել է Հեյգելի հեռախոսազանգին:
Կերբին հիշեցրել է, որ Հեյգելն Ուկրաինայի զինված ուժերին կոչ է անում չմիջամտել հակամարտությանը, որը կարելի է և պետք է լուծել քաղաքական ճանապարհով: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը դեռ չի պատրաստում Ուկրանայից իր քաղաքացիներին տարհանելու պլան: