Բաժիններ՝

Ուկրաինան հրաժարվել է 2 միլիարդ դոլարի եվրոպարտատոմսեր թողարկելուց

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան հրաաժարվել է 2 միլիարդ դոլարի եվրոպարտատոմսեր թողարկելուց, ինչը պետք է տեղի ունենար ռուսական 15 միլիարդ դոլարի վարկի հերթական տրանշի շրջանակներում: Ավելի վաղ պլանավորվել էր այդ պարտատոմսերը տեղակայել Իռլանդական ֆոնդային բորսայում:

Եվրոպարտատոմսեր թողարկելուց հրաժարվելը կապված է Ուկրաինայում քաղաքական իրավիճակի սրման հետ: Այս մասին նշված է բորսայի տարածած հայտարարությունում: 2 միլարդ դոլարի պարտատոմսերի թողարկման մասին որոշումն ընդունվել էր հունվարի վերջին:

Սակայն Ուկրաինայի կառավարության հրաժարականը և նոր կառավարության ձևավորման ձգձգումը պայմանավորել են ֆինանսավորում հատկացնելու վերաբերյալ ռուսական կողմի ցանկություն չունենալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728