Վանաձորի քաղաքապետարանի բյուջեի վրա արգելանք է դրված. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, արդեն շուրջ 10 օր է, ինչ արգելանք է դրված Վանաձոր համայնքի բյուջեի վրա: Նույն տեղեկությունների համաձայն, պատճառն այն է, որ Վանաձորի քաղաքապետարանը, ի դեմս քաղաքապետ Սամվել Դարբինյանի, չի կատարել իր առջև դրված պարտավորությունը, որով դեռևս 2011թ. պայմանագիր է կնքել Վանաձորի բնակիչներից մեկի հետ, ում պետք է բնակարան հատկացվեր քաղաքի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում: Բնակարանը, սակայն, պայմանագրով սահմանված ժամկետում չի կառուցվել, և բնակիչը, դիմելով դատարան, բնակարանի գումարն ստանալու իրավունք է ստացել: Դատարանի վճռով քաղաքապետարանը պարտավորվել է բնակչին վճարել շուրջ 38 հազար ԱՄՆ դոլար գումար: Այժմ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը քաղաքի բյուջեի վրա կալանք է դրել:
Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում։