Բաժիններ՝

Միջադեպ համաժողովի ընթացքում. «Դ!ԵՄ ԵՄ» շարժման անդամները ներխուժել են դահլիճ

Այսօր Երևանում ընթացող Կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողովի ժամանակ դահլիճ ներխուժեցին «Դ!ԵՄ ԵՄ» շարժման անդամները և փորձեցին խաչընդոտել հանաժողովի աշխատանքը: Այդ ժամանակ համաժողովի բացմանը ներկա վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և միջազգային կառույցների ղեկավարներն արդեն հեռացել էին: Շարժման անդամներին դուրս հրավիրեցին դահլիճից, նրանք պահանջում էին բացատրել, թե ինչու հանրությունը տեղյակ չէ համաժողովի մասին և հայտարարոմ էին, թե հանրության մեծ մասը դեմ է բարեփոխումներին, «օրենքը հակասահմանադրական է» և այլն: Քիչ անց շարժման անամները՝ դրոշները ձեռքերին կրկին ներս մտան համաժողովի դահլիճ և այս պահին դեռ լուռ սպասում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս