Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրաժարական է տվել: Այս մասին քիչ առաջ հայտարարել է «Բատկիվշինա» խմբակցության պատգամավորը: «Ես կարծում եմ, որ հիմա պաշտոնական հաղորդագրություն այդ մասին կտարավի, որ Յանուկովիչն արդեն հրաժարական է տվել, իսկ Յուլյա Տիմոշենկոն էլ ազատության մեջ է»,- Ինտերֆաքսի փոխանցմամբ՝ ասել է պատգամավորը:
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ազատության մեջ է: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:
168.am-ը ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց՝ արդյոք «ղալաթ անել» արտահայտությունը կարո՞ղ է հիմք հանդիսանալ իրավական գործընթաց սկսկելու համար:
Նույն Ամերիկայում կուտակային պարտադիր համակարգի կիրառումը բազմազան խնդիրներ է առաջ բերել և ես զարմանում եմ, որ դեսպանը տեղյակ չէ դրանցից: Նա պետք է տեղյակ լիներ, թե իր երկրում այս համակարգի ներդրումը ինչպիսի պայթյունավտանգ խնդիրներ է առաջացրել և այնուհետև ինչպես է վերանայվել, ինչպես է ձևափոխվել այդ համակարգը: Ես չեմ կարծում, թե մենք պետք է հատուկ կարևորենք կամ հատուկ դեբատներ անցկացնենք այն մասին, թե ինչ է մտածում կամ ինչ է ասում Ջոն Հեֆերնը թեմայի շրջանակներում:
Երևանի Լենինգրադյան փողոցի և «Նոյ» թաղամաս տանող ճանապարհի խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Եթե նա ուշադրություն դարձնի հայ հասարակության արտահայտած մտահոգություններին, ապա կտեսնի, որ հարցերի մեծ մասը կապված է նրա հետ, որ երկրին իշխանությունները տնտեսական զարգացում չեն խոստանում, և որ հնարավոր է վերադարձ չլինի: Եթե Հեֆերնը վերանա այս գործոններից, գուցե իր ասածները ճշմարիտ լինեն, բայց այս գործոնները չափազանց վճռորոշ են:
Վարչապետ Սարգսյանը Սոչիում կհանդիպի ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին: Հանդիպմանը զրուցակիցները կքննարկեն երկկողմ հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր: Կողմերն անդրադարձ կկատարեն նաև Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությանը:
Իգոր Մուրադյանի կարծիքով՝ բոլորը հույս ունեն ստանալ այս խաղի վերջին սեանսը Ռուսաստանի աջակցությամբ. «Հայաստանում քաղաքական կյանքը մահացել է, այն չկա: Եվ այս պարագայում ես անգամ չգիտեմ էլ՝ իմաստ ունի՞ հայ սպառողի, հասարակության համար մտածել, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, հարց է տրվում` ինչո՞ւ, ինչի՞ համար: Միակ բանը, որ մնում է՝ հետաքրքրասիրությունն է: Իմ կարծիքով՝ դրանով սահմանափակվում է»:
Ամփոփվել են «Հայկյան» մրցանակ՝ «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում»-2013 մրցույթի արդյունքները։
Կամրջից դեպի Արգիշտի փողոց` աջ լրացուցիչ սեկցիան դառնում է երկշարք և միշտ բաց, Մաշտոցի պողոտայից դեպի Արգիշտի փողոց` ձախ երթևեկությունը փակվում է և թույլատրվում է կատարել հետադարձ, Արգիշտի-Մաշտոց խաչմերուկից ձախ` երթևեկությունը փակվում է և Արգիշտի փողոցից դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկի հատվածը դառնում է 5 շարք, որից 2-ը հասնում է Իտալիայի փողոց, իսկ աջ` Գրիգոր Լուսավորիչ` 3 շարքով, նախկին 2-ի փոխարեն:
ՄՆ-ի դեսպանը ներքաշված է մի հարցում, որտեղ ԱՄՆ-ը կարծես թե պետք է չեզոք դիրք ունենա: Բայց տեսնում ենք, որ ցուցաբերում է շահագրգռված դիրքորոշում: Նաև տեսանելի է այն նույն երևույթը, որը կար և Սերժ Սարգսյանի ելույթում, այսինքն` ի սկզբանե պնդում է արվում, որ տվյալ որոշումն օրենսդրական է և դրանով ասվում է, որ ձևական է Սահմանադրական դատարանում գտնվող այդ հայցը:
Կիևում փետրվարի 18-ին վերսկսված բախումների հետևանքով մահացած ակտիվիստ Գեորգի Հարությունյանի 3-ամյա դուստրը երկկողմանի ծնողազուրկ է դարձել:
2013թ. հոկտեմբերի 20-ին Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով հարուցված գործով իրեղեն ապացույցներ են ճանաչվել երկու ցայտապաշտպանիչները, հողը, պլաստմասե դետալների բեկորները, սպիտակ ներկանյութը, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի հայելիները, բջջային հեռախոսը:
ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:
Փետրվարի 22-ին, ժամը 02.15-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1978 թ. Ծնված Արմեն Խ.-ին, որը 2000 թ. դեկտեմբերի 22-ից ՀՀ ՊՆ ՌՈ կողմից հետախուզվում էր դասալքության մեղադրանքով:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտի նախարարության «Ազերօյլսերվիս» ընկերության ղեկավար Ջավադ Ղուրբանովը:
Փետրվարի 22-ին, ժամը 09.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ փետրվարի 21-ին ժամը 18.00-ից 20.00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով վնասվել են Լոռու մարզի Տաշիր քաղաքում գտնվող թիվ 43 ՀՓՋ-ի տանիքը՝ 100 քմ մակերեսով և երկու պատուհան…
Մենք պատրաստ ենք նվազեցնել Թուրքիային մատակարարվող գազի գինը:
Իր ուզածին հասավ, ինչ պահանջում էր՝ արտահերթ նախագահական ընտրություններ, Սահմանադրության փոփոխություն, ուզում էին, հասան։ Մնում է, իրենց մյուս պահանջները կատարվեն՝ գլխավոր դատախազ, ներքին գործերի նախարար, մյուսներին պատժեն։ Դա արդեն հետագա քայլեր են
ETA-ի զինյալների իրականացրած ահաբեկչությունների ու հարձակումների հետևանքով Իսպանիայում զոհվել է ավելի քան 800 մարդ:
ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ը հայտարարել է, որ չի ընդունում ՄԱԿ-ի հանձնաժողովի կատարած եզրակացությունները, և երբեք էլ չի ճանաչել այդ հանձնաժողովի գոյությունը:
Այսօր` կեսգիշերին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խմբերը, որոնց մեջ է ներառված եղել քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության ծառայողները, օպերատիվ տվյալններն իրացնելիս, բացատրական աշխատանքի արդյունքում կարողացել են հայտնաբերել փետրվարի 19-ին Արմավիր քաղաքի «Նավասարդ» խորտկարանում վիճաբանած և կրակոց արձակած անձանց:
Մարտի 1-ից սկսած ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններում ոչ բոլոր ծառայությունները կլինեն անվճար։ Հատուկ խմբերում չընդգրկված քաղաքացիներն այդուհետ ստիպված կլինեն վճարել լաբորատոր ծառայությունների դիմաց։
Միևնույն ժամանակ Գերագույն ռադայում նախագահի ներկայացուցիչ Յուրի Միրոշնիչենկոն հայտարարել է, որ տեղյակ չէ, թե ներկայումս որտեղ է գտնվում Վիկտոր Յանուկովիչը:
Սերժ Սարգսյանն այս տարի աննախադեպ քանակով մեդալներ է շնորհելու. նախագահի նստավայրը 2014-ի համար 1350 մեդալներ ու կրծքանշաններ, 70 շքանշաններ է գնել, ինչպես նաև 1650 տուփ դրանց համար՝ ընդհանուր առմամբ ծախսելո 61 մլն դրամ՝ մոտ 150 հազար ԱՄՆ դոլար։
Նախարարների ցուցակում ընդգրկվել է 16 մարդ, որի կեսը կազմում են կանայք:
Ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների՝ միասնական քննչական մարմնի կազմավորումից հետո ստեղծվելու է իրավական ապահովման հանձնաժողով, որտեղ աշխատելու են ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի «կադրերը»։
Երբ նոր էի հանդիպում ապագա ամուսնուս հետ, թերթերից մեկն իմ ծննդյան նկարներն էր հրապարակել և նշել, իբրև թե հարցազրույցի ժամանակ ես չեմ ցանկացել նշել ընտրյալիս անունը, և նմանատիպ ճղճիմ հոդվածների պատճառով ես, նոր գտած լինելով իմ կեսին, արդեն կորցնում էի:
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Վենեսուելայի էներգետիկայի նախարար և Petroleos de Venezuela պետական նավթային ընկերության ղեկավար Ռաֆայել Ռամիրեսը:
Շուկայի աշխատակիցները պնդում են, որ այս տուգանքի պատճառով է, որ Վ. Աբրահամյանը բարձրացրել է տաղավարների վարձերը և պահանջում է այդպես վճարել իր տուգանքը։