Բաժիններ՝

Կենսաթոշակային նոր համակարգը ճիշտ քայլ է ճիշտ ուղղությամբ. Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար

Կենսաթոշակային նոր համակարգը ճիշտ քայլ է ճիշտ ուղղությամբ: Նման տեսակետ այսօր նման տեսակետ Կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողովի ժամանակ հայտնեց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին:

Ըստ նրա՝ կենսաթոշակային բարեփոխումները կբերեն ՀՀ քաղաքացիների եկամուտների ավելացման, կենսաթոշակառուների կենսաթոշակների ավելացման, տնտեսական շուկաների զարգացման, աղքատության նվազեցման: Հափիի խոսքով՝ կենսաթոշակային համակարգի նախագծումը համապատասխանում է միջազգային միտումների իրականացմանն այս ոլորտում:

Հափին նաև նշեց, որ հաշվի առնելով կանխատեսումները, կենսաթոշակային համակարգի ադեկվատությունը կզգացվի ապագայում, բայց, իհարկե, ժամանակի ընթացքում որոշակի ճշգրտումների կարիք կլինի:

«Այս բարեփոխումների իրականացումը մեծ մարտահրավեր է հանդիսացել աշխարհի շատ երկրների համար: Դրական արդյունքներ են գրանցվել Հունգարիայում, Լեհաստանում, Սլովակիայում, Ռուսաստանում»,- ասաց նա:

Կարդացեք նաև

ԱՄՀ երևանյան գրասենյակի ղեկավար Տերեսա Դաբան Սանչեսի կարծիքով՝ բարեփոխումները կարևոր են, որովհետև դրանք բերելու են ֆիսկալ լուրջ փոփոխությունների. «Կենսաթոշակային բարեփոխումները շատ հստակ ուղղվածություն ունեն, հետապնդում են հստակ նպատակ, նպաստելու են բյուջետավորման մասով հետագա բեռի նվազեցմանը, օգնելու է ստվերային տնտեսության կրճատմանը»:

«Երաշխիքների խնդիրը չափազանց կարևոր է ԱՄՀ համար, որովհետև մենք պետք է մտածենք մեր գործընկերների կայունության մասին: Այս առումով կարևոր է անհատական հաշիվների ձևավորումը»,- հավելեց նա:

 Հիշեցնենք, որ համաժողովի ժամանակ դահլիճ էին ներխուժել «Դ!ԵՄ ԵՄ» շարժման անդամները և խոչընդոտել հանձնաժողովի աշխատանքը: Համաժողովի կազմակերպիչները ժամկետից շուտ ավարտված համարեցին այն, սակայն ակտիվիստների հեռանալուց հետո համաժողովը շարունակվեց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս