Իրանը դեմ է Ուկրաինայի ներքին գործերին արտաքին միջամտությանը

Iran.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ներքին գործերին արտաքին միջամտությունը էլ ավելի կխորացնի երկրի քաղաքական տարբեր խմբավորումների միջև հակամարտությունը և կխորացնի առանց այն էլ բարդ իրավիճակը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Մարզիե Աֆհամը:

Աֆհամի խոսքերով՝ Թեհրանն անհանգստացած է Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ: Նա ափսոսանք է հայտնել Ուկրաինայում բախումների հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ: Աֆհամն ընդգծել է, որ Իրանը ցանկանում է ականատես լինել Ուկրաինայում ազգային հաշտեցմանը և ընթացիկ քաղաքական ճգնաժամի ավարտին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728