«Արաքս» թռչնաֆաբրիկայի աշխատակիցները բողոքում են. «Հրապարակ»

Երեկ երեկոյան «Հրապարակ» օրաթերթին են զանգահարել «Արաքս» թռչնաֆաբրիկայի աշխատակիցները և ասել, որ առավոտյան պատրաստվում են ի նշան բողոքի չմտնել ֆաբրիկա։ Նրանց խոսքով, դժգոհությունները վաղուցվանից են կուտակվել։ Դրանք վերաբերում են աշխատավարձերի չափին (միջինը 60-80 հազար դրամ), և աշխատանքից ազատումներին։ «Բավական է մի 2 հատ ձու վերցնենք, որ սոված չգանք աշխատանքի, գողություն են համարում ու աշխատանքից ազատում»,- բողոքել են «Հրապարակ» օրաթերթին։

Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728