ԱԷՄԳ-ը չի կարող երաշխավորել Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը. Ամանո

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ը չի կարող երաշխավորել, որ Իրանը միջուկային նյութերն օգտագործում է բացառապես խաղաղ նպատակով: Այս մասին երեկ ՄԱԿ ԳԱ-ի լիագումար նիստում հայտարարել է ԱԷՄԳ-ի ղեկավար Յուկիա Ամանոն.

«Մենք ի վիճակի չենք հուսալի երաշխիքներ տրամադրել չհայտարարված միջուկային նյութերի ու գործունեության վերաբերյալ: Դրա հետ կապված՝ ԱԷՄԳ-ը չի կարող եզրակացության գալ, որ Իրանում միջուկային բոլոր նյութերն օգտագործվում են խաղաղ նպատակներով:

Մնացյալ բոլոր հարցերը լուծելու համար կարևոր է, որ Իրանը ժամանակին կատարի գործնական բոլոր միջոցները, որոնք համաձայնեցվել են ԱԷՄԳ-ի հետ համագործակցության համաձայնագրով: Ես նաև Իրանին կոչ եմ անում շարունակել մեր համագործակցության շրջանակներում առաջարկել գործնական նոր միջոցներ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930