 
                        Իրանը չի պատրաստվում վերամշակման նպատակով ուրան ուղարկել Ռուսաստան. ԱԳՆ
 
                                    Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ը չի հաստատել ամերիկյան ԶԼՄ-ների այն տեղեկատվությունը, որ Թեհանը պատրաստվում է իր ուրանի պաշարների մի մասը վերամշակման նպատակով ուղարկվի Ռուսաստան:
Սրանից առաջ այդ մասին բարձրաձայնել էր ամերիկյան The New York Times թերթը՝ վկայակոչելով բանակցությունների մանրամասներին իրազեկ իր աղբյուրները: Ընդ որում՝ նրանց պնդմամբ, այդ գործարքը հնարավոր էր «Վեցյակի» հետ առավել լայն գործարքից հետո:
Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը հայտարարել էր, որ Թեհրանը չի հաստատում այդ տեղեկությունները և դրանք որակում է որպես քաղաքական դրդապատճառներով չարաշահումներ:
Իրանցի դիվանագետն ընդգծել է, որ նման հայտարարությունները կոչված են՝ ներազդելու Իրանի ու «Վեցյակի» միջև նոր հանդիպման շեմին բանակցությունների կլիմայի վրա: Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային նոր փուլը մեկնարկելու է նոյեմբերի 11-ին, Օմանի մայրաքաղաք Մասկաթում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        