
Վրաստանի ՊՆ-ում նոր սկանդալ է բռնկվել

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի Գլխավոր դատախազությունը մեղադրանք է ներկայացրել երկրի պաշտպանության աշխատակիցներին՝ նրանց մեղադրելով զանգվածային անփութության մեջ:
Խոսքը գնում է 2013 թվականի զորամասերում զինծառայողներին թունավորելու մեջ: Դատախազության տվյալներով՝ 2013 թվականին ՊՆ-ի զորամասերում գրանցվել է զինվորականների հիվանդանալու 10 դեպք, ինչը հանդիսանում է սննդային զանգվածային թունավորման հետևանք:
Ընդհանուր առմամբ, թունավորվել է 858 զինվորական, 90 հոսպիտալացվել են ծանր վիճակում: Հետաքննությունը տարվում է 220.1 (անփութություն) ու 324 հոդվածներով (ծառայողական անփութություն):
Վրաստանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Վրաստանի ՊՆ-ի 4 գործող և 1 նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք մեղադրվում են մոտ 2.3 միլիոն դոլար վատնելու մեջ: