Մարգվելաշվիլին ու Բան Կի Մունը քննարկել են Աբխազիայի հարցը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ով աշխատանքային այցով գտնվում է Ավստրիայում, հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ:

Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ Մարգվելաշվիլին ու Մունը քննարկել են Աբխազիայի վերաբերյալ Ռուսաստանի պլանները:

Ներկայումս Աբխազիայի խորհրդարան է ներկայացվել Ռուսաստանում պատրաստված «Համագործակցության ու ինտեգրման մասին» պայմանագիրը, որի 5-րդ հոդվածը նախատեսում է ստեղծել Ռուսաստանի ու Աբխազիայի զինված ուժերի միացյալ խմբավորում՝ Աբխազիայի սահմանները համատեղ պաշտպանելու ու արտաքին ագրեսիան հետ մղելու համար:

Մարգվելաշվիլին Մունին հայտարարել է, որ այդ պայմանագիրը սպառնալիք է ստեղծում տարածաշրջանում: Մարգվելաշվիլին հույս է հայտնել, որ ՄԱԿ-ը կհանդիսանա միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների պաշտպանության առավել կարևոր կառույց:

Տեսանյութեր

Լրահոս