Բայդենը հայտարարել է, որ ներողություն չի խնդրել Էրդողանից

Ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ներողություն չի խնդրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանից իր այն խոսքերի համար, որ հայտարարել է, թե Թուրքիայի կառավարությունն ու տարածաշրջանային մյուս երկրները ֆինանսական օգնություն են ցուցաբերել Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումներին.

«Ինձ ասում են, թե ես ներողություն եմ խնդրել Էրդողանից: Ո՛չ, ես երբեք ներողություն չեմ խնդրել նրանից: Ես լավ եմ ճանաչում նրան: Ես աշխատել եմ նրա հետ: Ես զանգահարել եմ նրան ու ասել, որ այն, ինչի մասին հայտնել է մամուլը, այնքան էլ այդպես չէ:

Տեղի է ունեցել թյուրիմացություն, ես պարզաբանեցի, թե ինչ եմ նկատի ունեցել: Ես չեմ պատրաստվում փոխել իմ իմիջը: Ես երբեք չեմ հրաժարվել իմ խոսքերից, անգամ եթե դրանք վիրավորել են մյուսներին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930