Դեսպանը Ռուսաստանին մեղադրել է այդ տարածաշրջանում լարվածությունն ուժեղացնելու մեջ:
Այդ ցուցանիշը գերազանցել է պաշտոնական բոլոր կանխատեսումները:
Նոյեմբերի 3-ին, ժամը 01.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1979 թ. ծնված Արման Ս.-ն։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Նոյեմբերի 6-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները Երևանի Մոսկովյան փողոցից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1964 թ. ծնված Ահարոն Մ.-ին:
Կարևոր է հասկանալ, թե ինչպես է դա ազդում վրացական ղեկավարության կուրսի վրա:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը չի հավատում Եռյակի խոստացած թեժ աշնանը։ «Թեժ աշուն չի լինելու, որպեսզի ինչ-որ բան տաքացնես, թեժացնես, պետք է ավելցուկ էներգիա արտադրես։ Ես կարծում եմ՝ Եռյակի էլեկտրաէներգիան հազիվ հերիքում է իր ընթացիկ գործունեության համար, ուր մնաց ինչ- որ բան թեժացնելու կամ տաքացնելու»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ ասել է Արմեն Աշոտյանը։
Հեպատիտ C-ի բուժում սկսելուց առաջ անհրաժեշտ է մի շարք հետազոտություններ անել, քանի որ չի կարելի մեկ հակամարմին հայտնաբերելով եզրակացնել, որ հիվանդը հեպատիտ C ունի, եւ սկսել բուժել նրան: Նախեւառաջ, պետք է ստուգել հակամարմինների առկայությունը եւ հետազոտել վիրուսը՝ դրա գենոտիպը, քանակությունը:
Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման արդյունքների համաձայն, 2014-ի հոկտեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 1 զոհի մասին, վիրավորների մասին հաղորդագրություններ չեն եղել։
Այս մասին հայտնել է Ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին:
Նոյեմբերի 5-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Գյումրի քաղաքի Գործարանային փողոցի հանրակացարաններից մեկի դիմաց գտնվող կիսակառույց շինությունից, թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Նշան Յ.-ին։
Ջերմուկում նոյեմբերի 7-8-ը տեղի կունենա Գյուղական համայնքների ամենամյա ավանդական չորրորդ համաժողովը, որի նպատակը տեղական ինքնակառավարման համակարգի եւ գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրների քննարկումն է՝ ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Վրաստանի նախագահը հայտարարություն է արել այն մասին, որ երկիրը ղեկավարում է մի մարդ, ով իշխանություն չունի որևէ մեկի նկատմամբ:
«Եթե Զապի մասին եք հարցնելու, ոչ մի մեկնաբանություն»,- ահա այսպիսի կտրուկ պատասխան ստացավ Armlur.am-ը օրերս Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորված հայազգի քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանի՝ «Զապի» պաշտպան Վահագն Մարտիրոսյանից:
Չի բացառվում, որ այս արտահերթ հավաքին քննարկեն Կառավարությունում կայացած վերջին փոխոխությունները, նախարարությունների միավորման հարցը: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հաստատել է այս տեղեկությունները:
Մայոր Դանիելյանը նշանակվել է ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ստորագրել է հրամանագիր Մայոր Դանիելյանին ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ նշանակելու մասին:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի շրջանակում որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվել է համապատասխան որոշում։
«Արդեն մոտ 10 մլրդ դրամ պահուստային ֆոնդից հատկացրել ենք: Սա մեծ աջակցություն է մեր բիզնես միջավայրին, սրանք լրացուցիչ միջոցներ են, որ կներթափանցեն գործարար միջավայր»: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Նոյեմբերի 6-ին, ժամը 09.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Հ.Դավթյան փողոցի թիվ 26 հասցեում գտնվող մանկապարտեզում:
Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի հոկտեմբերի 1-ից 31-ն ունեցել են 1 զոհ և 1 վիրավոր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվը նվազել է 4-ով։
Հարցին՝ արդյոք իր կադրերին տանելո՞ւ է մարզպետարան, Հ. Սարգսյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ»: Ապա նշեց, որ կադրերի ջարդ չի կարող լինել, բոլորը քաղծառայողներ են. «Դուք, եթե իմ կենսագրականին ծանոթ եք, ես 2008թ. քաղաքապետ եղել եմ, ընդունել եմ քաղաքապետի պաշտոնը որպես այդպիսին և ոչ մի փոփոխություն չի եղել աշխատակազմում՝ հակառակ նրան, որ նախկին քաղաքապետի հետ մենք լարված պայքարի մեջ ենք եղել ընտրություններին»:
Արամ Կարապետյանի գնահատմամբ` այսօր Հայաստանը հայտնվել է ծանրագույն կացության մեջ, քանի որ «առաջին անգամ Հայաստանն ունի օլիգարխ նախագահ, օլիգարխ վարչապետ ու կառավարություն և օլիգարխ ընդդիմություն»:
Այս մասին ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Գարիբաշվիլին Ալասանիային որակել է որպես արկածախնդիր, հիմար ու հավակնոտ նախարար:
Ակնկալվում է, որ Մաքքեյնն այդ հանձնաժողովը կգլխավորի հունվարի սկզբից, երբ տեղի կունենա Սենատի նիստը:
Ավտովթար Գյումրու Մուսայելյան փողոցում: «Ֆոլկսվագեն» մակնիշի մեքենան միանգամից 4 ավտոմեքենայի է բախվել՝ բոլորին պատճառելով նյութական վնաս և շարքից դուրս է եկել:
Ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները հստակեցնում է Վրաստանի խորհրդարանը:
ՀՀ արտակարագ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ առավել արդյունավետ կդառանա երկու ոլորտների կառավարումը՝ Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունները միացնելու դեպքում: Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց միացնել այս երկու նախարարությունները:
Ընդգծվում է, որ Հնդկաստանում մուսուլմանների թիվը հասնում է 175 միլիոն մարդո
Գայ Ֆոքսի դիմակներով երթ անցկացնելու գաղափարը ծնվել էր նոյեմբերի 3-ին, և շատ արագ հայտնվեցին Գայ Ֆոքսի դիմակները, որոնք Հայաստանում չկային: Նշանակում է, որ ինչ-որ մեկը հոգ էր տարել դրանց ներկրումը Հայաստան ապահովելու համար: