Նորանշանակ մարզպետը հերքում է. «Հարազատություն» չունի Հովիկ Աբրահամյանի հետ

Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Հարություն Սարգսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ո՞ր արժանքիների համար են նրան մարզապետ նշանակել:

«Աշխատանքայն փորձի»,- ի պատասխան հայտարարեց նա:

Հարցին, թե ինչ էր անելու, որ նախկին մարզպետը չէր անում կամ վատ էր անում, նա պատասխանեց. «Չէ, նախկին մարզպետը վատ չի արել: Մարզպետն իր իրավունքներն ու պարտականություններն ունի մարզում: Ընդամենը կատարելու եմ մարզպետի իրավունքները: Որևիցե, ինչ-որ այդպիսի առանձնահատուկ խնդիր չի դրված»:

Հարցին՝ արդյոք իր կադրերին տանելո՞ւ է մարզպետարան, Հ. Սարգսյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ»: Ապա նշեց, որ կադրերի ջարդ չի կարող լինել, բոլորը քաղծառայողներ են. «Դուք, եթե իմ կենսագրականին ծանոթ եք, ես 2008թ. քաղաքապետ եղել եմ, ընդունել եմ քաղաքապետի պաշտոնը որպես այդպիսին և ոչ մի փոփոխություն չի եղել աշխատակազմում՝ հակառակ նրան, որ նախկին քաղաքապետի հետ մենք լարված պայքարի մեջ ենք եղել ընտրություններին»: Լրագրողի դիտարկմանը, որ մամուլը գրել է այն մասին, որ նա Հովիկ Աբրահամյանի ազգականն է, նա արձագանքեց. «Չէ, իրոք, ես հերքել եմ: Հարազատություն չունեմ»:

 

Տեսանյութեր

Լրահոս