Որտե՞ղ Անդրանիկ Սողոյանը՝ Զապը կկրի իր պատիժը. armlur.am
«Եթե Զապի մասին եք հարցնելու, ոչ մի մեկնաբանություն»,- ահա այսպիսի կտրուկ պատասխան ստացավ Armlur.am-ը օրերս Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորված հայազգի քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանի՝ «Զապի» պաշտպան Վահագն Մարտիրոսյանից:
Վերջինս հայտարարեց, որ իր պաշտպանյալի կողմից հստակ հրահանգ է ստացել՝ լրատվամիջոցներին որևէ հարցազրույց չտալ, հարցերին չպատասխանել:
Այդուհանդերձ, Armlur.am-ին հաջողվեց պարզել, որ Չեխիայում Սողոյանի պաշտպանը բողոքարկել է Պրահայի մունիցիպալ դատարանի դատավճիռը, սակայն այս մասով դատական ակտ դեռևս չկա:
Ինչ վերաբերում է «օրենքով գողին» արտահանձնելու հարցին, Վահագն Մարտիրոսյանը նշեց, որ ՀՀ սահմանադրության համաձայն՝ ՀՀ քաղաքացիներին արտահանձնել արգելվում է՝ անկախ ամեն ինչից: Ուստի՝ Սողոյանը, ամենայն հավանականությամբ, պատիժը հայրենիքում կկրի: Այս մասով ևս սպասվում է դատական ակտի կայացում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝