Այս տարի Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կազմել է ավելի քան 110 միլիարդ դոլար
Slon.ru-ի փոխանցմամբ՝ ընթացիկ տարում Ռուսաստանից կապիտալի մաքուր արտահոսքն արդեն իսկ գերազանցել է 110 միլիարդ դոլարը: Այս մասին հայտարարել է Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի զարգացման կենտրոնը, որի համաձայն՝ այդ ցուցանիշը գերազանցել է պաշտոնական բոլոր կանխատեսումները:
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը կանխատեսել էր, որ այս տարի կապիտալի արտահոսքը պետք է կազմի 100 միլիարդ դոլար, մինչդեռ Ռուսաստանի բանկի կանխատեսմամբ՝ այդ ցուցանիշը կազմելու էր 90 միլիարդ դոլար:
Եվ այնուամենայնիվ, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը սեպտեմբերի վերջին չբացառեց, որ կապիտալի արտահոսքի առավելագույն մակարդակը կկազմի 120 միլիարդ դոլար: