Ռուսաստանն ուշադիր հետևում է Վրաստանի զարգացումներին. Կարասին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում ուշադիր հետևում են Վրաստանի կառավարության կազմի փոփոխություններին, վերլուծության են ենթարկում իրավիճակն ու անում են համապատասխան եզրակացություններ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը.

«Այն փոփոխությունները, որոնք ներկայումս ընթանում են Վրաստանի կառավարությունում, առաջին հերթին փոխում են բուն կառավարության տեսքը, իսկ երկրորդ հերթին կարևոր է հասկանալ, թե ինչպես է դա ազդում վրացական ղեկավարության կուրսի վրա:

Մենք ուշադիր հետևում ենք այդ ամենին ու վերլուծության ենք ենթարկում այն: Վերլուծում ենք այն նորությունները, որոնք ամեն օր ստացվում են Թբիլիսիից ու կատարում ենք համապատասխան եզրակացություններ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930