
Քացաքացին հայտարարել է, որ թմրամոլ է

Նոյեմբերի 5-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Գյումրի քաղաքի Գործարանային փողոցի հանրակացարաններից մեկի դիմաց գտնվող կիսակառույց շինությունից, թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Նշան Յ.-ին։
Նշված շինությունից հայտնաբերվել է պլաստմասե տարա՝ դեղնավուն հեղուկ զանգվածով, մեկ այլ տարա՝ գորշ գույնի, յուրահատուկ հոտով հեղուկ զանգվածով, սուրճի բաժակ՝ փոշենման զանգվածով, 2 ներարկիչ, պոլիէթիլենային տոպրակ՝ փոշենման սպիտակ զանգվածով:
Նշան Յ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը պատրաստել է ներարկվելու միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ Ոստիկանություն