
Ադրբեջանական ընդդիմության հանրահավաքը նշանակված է նոյեմբերի 10-ին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական ընդդիմության հանրահավաքը տեղի է ունենալու նոյեմբերի 10-ին, որի ժամանակ դրա մասնակիցները պահանջելու են ազատ արձակել քաղբանտարկյալներին: Այս մասին գործակալությանը հայտնել է Ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին.
«Քաղբանտարկյալների ու մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի հարցերը հասել են ճգնաժամային մակարդակի: Ներկա դրությամբ քաղբանտարկյալների թիվը հասնում է 100-ի: Նման իրավիճակ գոյություն չունի անգամ Ռուսաստանում ու Բելառուսում: Դա բիծ է Ադրբեջանի հեղինակության համար:
Հանրահավաքի հիմնական նպատակը տեղի ու միջազգայնին հանրության ուշադրության բևեռումն է մարդու իրավունքների շուրջ տիրող ծանր իրավիճակի վրա, եվրոինտեգրման հանդեպ կամք արտահայտելն է: Հանրահավաքի մասակցել ցանկացողների թիվը մեծ է: Ես համոզված եմ, որ հանրահավաքը կլինի բազմամարդ»: