Բաժիններ՝

Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այսօր ընդունել է Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատար, գեներալ Զեքաի Աքսաքալլըին:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը, ինչպես նաև ռազմական համագործակցության հարցը:

Ընդգծվել է երկու երկրների հատուկ նշանակության ուժերի միջև փորձի փոխանակման կարևորությունը: Սրանից առաջ հաղորդվել էր, որ Աքսաքալլըն Ադրբեջան է այցելել եռօրյա այցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930