
Ոստիկանները դանակահարողին հայտնաբերեցին Բագրատաշենի սահմանային անցակետում

Նոյեմբերի 3-ին, ժամը 01.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1979 թ. ծնված Արման Ս.-ն։
Նոյեմբերի 5-ին պարզվել է, որ նրան դանակով հարվածել է 1988 թ. ծնված Իշխան Ա.-ն, որը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։
ՀՀ Ոստիկանություն