
Աշոտյանը միայնակ 15 հոգու տաքացնում է (տեսանյութ). «Ա1+»

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը չի հավատում Եռյակի խոստացած թեժ աշնանը։ «Թեժ աշուն չի լինելու, որպեսզի ինչ-որ բան տաքացնես, թեժացնես, պետք է ավելցուկ էներգիա արտադրես։ Ես կարծում եմ՝ Եռյակի էլեկտրաէներգիան հազիվ հերիքում է իր ընթացիկ գործունեության համար, ուր մնաց ինչ- որ բան թեժացնելու կամ տաքացնելու»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ ասել է Արմեն Աշոտյանը։
Իսկ հանրապետականի էներգիա՞ն, հարցին Կրթության եւ գիտության նախարարը պատասխանել է. «Չե՞ք տեսնում, այնքան շատ է, որ ես մենակ 15 հոգու տաքացնում եմ»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: