Բաժիններ՝

Ռուսական բեռնատարներն Ուկրաինայի արևելքից փոխադրում են ռուս զինվորների դիակները. ուկրաինացի դեսպան

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ անդրադարձել է ներկայումս Ուկրաինայում տիրող իրավիճակին:

Անդրադառնալով հոկտեմբերի 26-ին Ուկրաինայում անցկացված խորհրդարանական ընտրություններին՝ դեսպանը հայտարարել է, որ դրանց արդյունքներով խորհրդարան մուտք չեն գործել ո՛չ ծայրահեղ աջերը, ո՛չ էլ ծայրահեղ ձախերը, և բացի այդ, խորհրդարան չեն կարողացել մուտք գործել կոմունիստները:

Խոսելով Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի մասին՝ դեսպանը Ռուսաստանին մեղադրել է այդ տարածաշրջանում լարվածությունն ուժեղացնելու մեջ. «Որքան էլ Ռուսաստանը հերքի ու թաքցնի, միևնույն է՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ հենց նա է կանգնած այդ անջատողականների հետևում:

Անջատողականների մոտ առկա հրթիռային սարքերը, ծանր հրետանին ու տանկերը պատկանում են Ռուսաստանին, և հենց դրա համար էլ Ռուսաստանի նկատմամբ են սահմանվել միջազգային պատժամիջոցներ:

Ինչ վերաբերում է հումանիտար օգնությամբ քարավաններին, ապա դրանք փոխադրում են ռուս զինվորների դիակները: Կրեմլն այդ փաստերը թաքցնում է ռուս ժողովրդից, սակայն կգա ժամը, երբ Կրեմլը չի կարողանա խույս տալ ժողովրդի ցասումից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս