Բուժում Գերմանիայում. ԵՄ գումարներն ընդդեմ հեպատիտի վիրուսների
Հեպատիտ C-ի բուժում սկսելուց առաջ անհրաժեշտ է մի շարք հետազոտություններ անել, քանի որ չի կարելի մեկ հակամարմին հայտնաբերելով եզրակացնել, որ հիվանդը հեպատիտ C ունի, եւ սկսել բուժել նրան: Նախեւառաջ, պետք է ստուգել հակամարմինների առկայությունը եւ հետազոտել վիրուսը՝ դրա գենոտիպը, քանակությունը:
Բուժումից առաջ շատ կարեւոր է նաեւ հետազոտել լյարդի մորֆոլոգիական կարգավիճակը՝ կա արդյոք այնտեղ զարգացած հիվանդություն, թե` ոչ: Հնարավոր է, որ օրգանիզմում առկա լինի հեպատիտ C-ի վիրուս, բայց լյարդը լինի առողջ՝ նման հիվանդները բուժման կարիք չունեն; բուժումն անհրաժեշտ է միայն այն հիվանդներին, որոնց լյարդում վիրուսի պատճառով առաջացել են սպիներ՝ «բժշկական լեզվով՝ ֆիբրոտիկ փոփոխություններ»:
Բուժել հեպատիտ C-ն հնարավոր է, բայց խնդիրն այն է, որ այս հիվանդության թե կանխարգելումը, թե բուժումը բավական բարդ է եւ թանկարժեք: Հենց այդ է պատճառը, որ Եվրամիության նման հզոր կառույցը բավական մեծ գումար է հատկացրել նորագույն մեթոդներ փնտրելու համար, որպեսզի հիվանդության կախարգելումը մատչելի լինի առավել լայն զանգվածների:
Եվրամիությունը մեկ միլիոն եվրո է տրամադրել հեպատոլոգիական ուսումնասիրություններ անց կացնելու նպատակով:
Այս նախագծի համար միջոցները տրամադրվել են ծրագրում ներգրավված Ֆրայբուրգի Համալսարանական կլինիկայինն, Ստրասբուրգի համալսարանին, Բազելի Համալսարանական հոսպիտալըին և մի քանի այլ կլինիկաների:
Այս նախաձեռնությունը նպատակ է հետապնդում զգալիորեն խթանել միջազգային հետազոտությունները, հատկապես վիրուսային հեպատիտի ոլորտում:
Ավելի քան 600 միլիոն մարդ ամբողջ աշխարհում հիվանդ է հեպատիտ B կամ C վիրուսով: Քրոնիկ վիրուսային հեպատիտով հիվանդների մեծամասնության մոտ լյարդի վնասվածքներ չեն առաջանում, սակայն հիվանդների մոտ 30%-ի մոտ տասնամյակների ընթացքում զարգանում է այս օրգանի պրոգրեսիվող վնասվածք (ցիրոզ), որը հաճախ հանգեցնում է քաղցկեղի: Նման հիվանդները հաճախ լյարդի փոխպատվաստման կարիք ունեն:
Հետազոտողների առաջարկով քննարկվում է նաև այն հայեցակարգը, արդյո՞ք անհրաժեշտ է երեխաներին մանկական հասակում պատվաստել այս վիրուսների դեմ:
Գիտնականները մտադիր են զարգացնել հեպատիտ C-ի դեմ շիճուկավորման, ինչպես նաև հեպատիտ B, C և լյարդի քաղցկեղի բուժման նոր մեթոդներ: Դա կօգնի հիմնական ուսումնասիրությունները հասցնել նոր մակարդակի և միաժամանակ ապահովել լյարդի հիվանդությամբ տառապող մարդկանց օպտիմալ սպասարկումը` կազմակերպելով հիվանդների, բժիշկների և գիտաշխատողների համար նախատեսված բազմաթիվ տեղեկատվական և կրթական միջոցառումներ:
Ֆրայբուրգում և Ստրասբուրգում ձևավորված գիտնականների խմբերը համապատասխանաբար ղեկավարում են պրոֆեսոր, բ.գ.դ. Ռոբերտ Թիմմեն՝ Ֆրայբուրգի Համալսարանական կլինիկայի գաստրոէնտերոլոգիայի, հեպատոլոգիայի, էնդոկրինոլոգիայի և դիաբետոլոգիայի բաժանմունքի գլխավոր բժշկի տեղակալը, և դոկ. պրոֆ. Թոմաս Բաումերտը ՝ Ստրասբուրգի համալսարանի վիրուսալոգիայի ինստիտուտի ռեկտորը: