Արմեն Երիցյանը առաջարկի դեպքում կմտածի` գլխավորե՞լ նոր նախարարությունը, թե՞ ոչ

ՀՀ արտակարագ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ առավել արդյունավետ կդառանա երկու ոլորտների կառավարումը՝ Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունները միացնելու դեպքում: Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց միացնել այս երկու նախարարությունները:

Հարցին՝ արդյոք պատրա՞ստ է ղեկավարել նաև Տարածքային կառավարման նախարարությունը, Արմեն Երիցյանը պատասխանեց. «Եկեք այդպիսի հարցեր չտանք, որովհետև պատրաստ ենք մենք, մեր առջև դրված խնդիրները կատարում ենք,- ասաց նա, ապա հավելեց,- Եթե մեզ կհանձնարարեն, ուրեմն՝ կղեկավարենք, եթե ոչ, ուրեմն՝ ոչ»:

Լրագրողների հարցին՝ որքանո՞վ են համատեղելի երկու նախարարությունները, Արմեն Երիցյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ համատեղելի են, որովհետև Արտակարգ իրավիճակների նախարարությունն իր գործառույթները կատարում էր, և հիմա միացումից հետ արդեն համատեղ աշխատանքները կկատարվեն, հիմնականում փրկարարներն աշխատում են մարզերում, հիդրոմետ, սեյսմիկ ծառայությունները, մշտապես համագործակցում են»:

Առաջարկի դեպքում կահամաձայնի՞ գլխավորել նոր նախարարությունը՝ հացրին, Արմեն Երիցյանը պատասխանեց. «Կմտածեմ»

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս