Գերությունից վերադարձած 53-ամյա Սարգսի վիճակը գնալով վատանում է. նա տեսիլքներ է ունենում և գոռալով փախչում. shamshyan.com
Օգոստոսի 26-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված եւ սեպտեմբերի 25-ին Հայաստան վերադարձված Նոյեմբերյան քաղաքի 53-ամյա բնակիչ Սարգիս Անանյանի վիճակը գնալով վատանում է. նա տեսիլքներ է ունենում եւ զառանցանքների մեջ հայտնվում:
Հարազատները երեկ ստիպված են եղել շտապ օգնություն հրավիրել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարգիս Անանյանի քրոջ դուստրը՝ Իրինան:
«Հիմա էլ մեր տանը չէ: Տղաները նրան տեղափոխել են Նոյեմբերյանի իրենց բնակարան: Բայց քեռիի վիճակը գնալով վատանում է. տեսիլքներ է տեսնում, բղավում, փախչում է գոռալով: Բայց ոչ բուժման հնարավորություն ունեն, ոչ էլ հետազոտման»,-ավելացրեց Իրինան:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Սարգիս Անանյանը գերության ընթացքում այնքան է ծեծվել, որ անգամ տուն վերադառնալուց հետո իրեն թվում է, թե իրեն ծեծում են ու բարձրաձայն օգնություն է խնդրում: Ավելին, հարազատները համոզված են, որ նրան դիզվառելիք են ներարկել, բայց գումար չունենալու պատճառով չեն կարողանում արյան հետազոտության ենթարկել:
Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Սարգիս Անանյանի քույրը՝ տիկին Քնարիկը: «Ոտքերին են խփել, գլխին, մեջքին: Հետքերը մարմնի վրա են: Այնքան դաժան են ծեծել, որ ցավը մինչեւ հիմա ջանի մեջ է: Մինչեւ հիմա իրեն թվում է, թե ծեծում են: Ցերեկ, գիշեր գոռում է, թե ծեծում են, ձեռներից փրկեք, օգնեք եւ այլն եւ այլն»,- պատմել էր քույրը: Ի դեպ, Սարգիս Անանյանը կին չունի, և քույրն է նրա խնամքով զբաղվում, իսկ նախկին գերու 2 տղաները գործազուրկ են եւ անապահով վիճակում են ապրում:
Մանրամասներն՝ այստեղ