ՀՀ ԿԲ-ն հայտարարում է մրցույթ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների համար
ՀՀ կենտրոնական բանկը հայտարարում է մրցույթ Երևանի պետական համալսարանի
տնտեսագիտության ֆակուլտետի, Հայաստանի պետական
տնտեսագիտական համալսարանի և Արցախի պետական համալսարանի
տնտեսաիրավաբանական ֆակուլտետի բարձր առաջադիմությամբ ուսանողներին
ԻՍԱՀԱԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ անվան կրթաթոշակ նշանակելու համար
Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի III, IV կուրսերի և մագիստրատուրայի I և II
կուրսերի գերազանց առաջադիմությամբ (ուսումնառության առաջին տարվանից սկսած) ուսանողներ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի նոյեմբերի 21-ը Կենտրոնական բանկի անձնակազմի կառավարման վարչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1. դիմումի ձև (տեղադրված է Կենտրոնական բանկի կայքում` www.cba.am),
2. անձնագրի պատճեն,
3. մեկ գունավոր լուսանկար,
4. սոցիալական ապահովության քարտի պատճեն կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք,
5. տեղեկանք բարձրագույն ուսումնական հաստատությունից բարձր առաջադիմության վերաբերյալ`սկսած բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու պահից,
6. ստուգման գրքույկի պատճեն,
7. վերլուծական/հետազոտական նյութ (ոչ ավելի, քան տասը տպագիր էջ) հետևյալ ոլորտների շրջանակում որևէ թեմայով.
– Մաթմեթոդները տնտեսագիտության մեջ,
– Մակրոտնտեսագիտություն և դրամավարկային քաղաքականություն,
– Միջազգային տնտեսագիտություն և միջազգային առևտուր,
– Ֆինանսական տնտեսագիտություն և կապիտալի շուկա,
– Ֆինանսական համակարգի կայունություն,
– Պետական ֆինանսներ,
– Աշխատուժի շուկա,
– Տնտեսական աճ և զարգացում անցումային տնտեսությունների համար:
Հանձնաժողովի կողմից լավագույն ճանաչված ուսանողներին 6 ամիս ժամկետով կհատկացվի
Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ (ամսական 50 000 դրամ)
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել
59-26-34 հեռախոսահամարով
Անձնակազմի կառավարման վարչություն