Կոտայքում նավթ են լցրել փաստաբանի վրա և փորձել այրել նրան. փաստաբանները ևս պաշտպանված չեն. ԳԱԼԱ
ԳԱԼԱ-ն գրում է. Այսօր Գյումրիում Փաստաբանների պալատի Շիրակի մարզային գրասենյակի բացումից հետո Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մի քանի այլ հարցերի:
Դատական համակարգն, ըստ Արա Զոհրաբյանի, մեր երկրում անկախ է դե յուրե: Իրականում այդ համակարգի նկատմամբ հասարակության անվստահությունն ուղղակի ընդգծված է:
Խոսելով փաստաբանների նկատմամբ կիրառվող սպառնալիքներից՝ Արա Զոհրաբյանը նշեց, որ Հայաստանում պաշտպանության կարիք ունեն նաեւ փաստաբանները: Նա բերեց մի օրինակ, երբ վերջերս Կոտայքի մարզում փաստաբանի վրա նավթ են լցրել եւ փորձել այրել նրան.
«Մեր մեծ ցավն այն է, որ փաստաբանին նույնացնում են իր վստահորդի հետ, մանավանդ ծանր հանցագործությունների դեպքում, եւ սպանության դեպքերի ժամանակ դա ավելի շատ է ընդգծվում, եւ մենք ունեցել ենք դեպքեր, երբ որ փաստաբանի նկատմամբ սպառնալիքներ են ներկայացրել, ավելին, փորձել են նրան հարվածել: Դեպք էր եղել երկու ամիս առաջ, որ փաստաբանի վրա նավթ են լցրել, որպեսզի այրեն, եւ հիմա այդ անձը դատապարտվում է: Այսինքն այդ դեպքերին անմիջապես արձագանքում ենք եւ հետեւելու ենք, որպեսզի ցանկացած նման մարդ պատասխանատվության ենթարկվի»,- նշեց Արա Զոհրաբյանը:
Մանրամասներն՝ այստեղ