
Արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 22-ը, խարդախության 11 դեպքից՝ 9-ը: Բացահայտվել է գողության՝ 8, կողոպուտի՝ 2, կաշառակերության, խուլիգանության և մաքսանենգության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 8, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 1-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 25-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ՀՀ ոստիկանություն