
Վրաստանը սահմանային ենթակառուցվածքներ է կառուցում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահմանին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում նոյեմբերի վերջից Վրաստանի ու Ադրբեջանի միջև մեկնարկելու է սահմանային հինգ սեկտորների կառուցումը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:
Նրա խոսքերով՝ միաժամանակ մեկնարկելու է թուրք-վրացական սահմանի սահմանազատված հատվածների ենթակառուցվածքների կառուցումը: Գարիբաշվիլին հավելել է, որ Վրաստանի կառավարությունը ջանքեր չի խնայում սահմանային ենթակառուցվածքների ստեղծման հարցում, և որ տվյալ ուղղությամբ շատ կարևոր է օտար օգնությունը: