«Լևոն Տեր-Պետրոսյանի սխալն էր, որ ԲՀԿ-ն 2008-ին իր հակառակորդն էր»

Քառյակի գործունեության վերաբերյալ «Ասպարեզը» զրուցել է վերլուծաբան Արծրուն Պեպանյանի հետ:

-Պարոն Պեպանյան, ըստ Ձեզ՝ մինչ գալիք նախագահական ընտրությունները Քառյակը գոյություն կունենա՞:

-Որեւէ դաշինքի գոյությունը որոշվում է իրականության վրա ազդելու կարողունակությամբ: Մենք շատ դաշինքներ ու շարժումներ ենք տեսել, որոնք իբր թե գոյություն են ունեցել, բայց եթե հարցնեք իրականությանը, ապա ինքը չի «հիշի» դրանց: Այնպես որ, քառյակի լինել-չլինելն իր իսկ ձեռքում է՝ կազդի՞ իրականության վրա՝ կապրի, չի ազդի՞՝ կպարզվի չի էլ եղել:

-Արդյո՞ք մինչ այդ Քառյակին կհաջողվի իշխանափոխություն իրականացնել, եթե իշխանությունները չբավարարեն իրենց ներկայացրած պահանջները:

-Մեր նման երկրում իշխանափոխություն անելու համար ընդդիմադիրները պետք է ունակ լինեն հաղթահարել եւ՛ ոստիկանության, եւ՛ ԱԱԾ-ի, եւ՛ նոմենկլատուրայի, եւ՛ քրեական տարրերի եւ՛ օլիգարխիական գվարդիայի, եւ՛ բանակի համատեղ դիմակայությունը: Դուք տեսնու՞մ եք հարթակի վրա ու շուրջը այդպիսի ուժ:

-Որքանո՞վ եք հավանական համարում, որ ապագայում Քառյակը որպես նախագահի թեկնածու առաջադրի Գագիկ Ծառուկյանին:

-Իրատեսություն ունեցող քաղաքական ուժը չի մասնակցի նախագահական ընտրություններին:

-Շատերին հետաքրքրում է՝ Գագիկ Ծառուկյանը, ով օլիգարխ է, կվերացնի՞ Հայաստանում մենաշնորհը, եթե նրան հաջողվի իշխանության գալ:

-Եթե ներիշխանական դավադրություն չլինի, ապա հաջորդ նախագահի անձը կորոշվի Մելիք-Ադամյան փողոցում, ու ինձ չի թվում, թե այնտեղ կառաջադրեն ձեր նշած մարդուն:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Տեսանյութեր

Լրահոս