
Արմեն Աշոտյանի հանձնարարությամբ համապատասխան ուսումնասիրության կենթարկվեն Վլադիմիր Խոեցյանի մատնանշած խնդիրները

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամլո քարտուղար Զոհրապ Եգանյանը պատասխանել է Վլադիմիր Խոեցյանի բաց նամակին:
«Ի պատասխան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին ուղղված Վլադիմիր Խոեցյանի բաց նամակի՝ տեղեկացնում եմ, որ նախարար Արմեն Աշոտյանն իր հրապարակային ելույթներում բազմիցս անդրադարձել է վերջին շրջանում ՀՊՃՀ-ի շուրջ ստեղծված բացասական տեղեկատվական հոսքին և այդ կապակցությամբ հայտնել է իր մտահոգությունը, ընդգծելով, որ ձևավորված մթնոլորտը չի նպաստում բուհի առաքելության իրականացմանը և չի կարող դրականորեն ազդել բուհի վարկանիշի վրա:
Ինչ վերաբերում է բաց նամակում Վ. Խոյեցյանի մատնանշած խնդիրներին, ապա նշեմ, որ նախարարի հանձնարարությամբ, ԿԳՆ-ի լիազորությունների շրջանակում, այն համապատասխան ուսումնասիրության կենթարկվի»,- ասված է Զ. Եգանյանի պատասխանում: