Նախապայմաններից ա եղել էն տարիների իմ փորձը, աշխատանքի նկատմամբ վստահությունը, կազմակերպչական ջիղը, մարզի իրավիճակին տիրապետելը, այսինքն` բոլոր փոքր և մեծ խնդիրներից տեղեկացված լինելը: Ի վերջո, 9 տարուց ավելի աշխատել եմ մարզպետ, և երկրի իշխանությունն էլ տեղեկացված ա ոչ միայն իմ, այլև բոլոր մարզպետերի աշխատելաձևից:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 17: 30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Հարկադիր կատարման ծառայությունում ստացված դիմումներից պարզվել է, որ մի քանի քաղաքացիներ կատարողական վարույթներով նախատեսված բռնագանձման ենթակա գումարները վճարել են նախկին հարկադիր կատարող Գ. Սարգսյանին, ով իր ծառայության ընթացքում սեփական հայեցողությամբ տնօրինել է այդ գումարները և պահանջատերերին չի փոխանցել:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Սարիբեկ Վարդանյան փողոցի 49 շենքի տանիքում երիտասարդ տղայի դի կա:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 18-ին, ժամը 14.40-ին, կամավոր բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Սամվել Հ.-ն:
Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեինն Իսլամաբադում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Պետրոսյանի մասնկացությամբ տեղի ունեցած վթարի գործի քննությունը: Դատարանում տուժողների և տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը խնդրեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարայանի ներկայացրած դեպքի վայրի զննության արձանագրությունն անթույլատրելի ապացույց ճանաչելու մասին միջնորդությունը մերժել՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Նոյեմբերի 20-21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, արևելյան շրջաններում կա թույլ տեղումների հավանականություն: Նոյեմբերի 22-24-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինան բանակցություններ չի վարի ռուսաստանցի վարձկանների ու ահաբեկիչների հետ:
Ինչպես երևում է, ֆինանսական շուկայի խաղացողները, կանխատեսելով դրամի հետագա արժեզրկում, չեն ցանկանում հրաժարվել իրենց մոտ եղած արտարժույթից (մասնավորապես, ԱՄՆ դոլարից)։
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Ինչպես ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, քաղաքացու ծանուցումը պետք է կատարվի հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում կաշառք պահանջելու եւ ստանալու կասկածանքով ձերբակալվել է փորձագետ Սարգիս Հայրապետյանը։
Նոյեմբերի 19-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող՝ Լեհաստանի արտակարգ եւ լրազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հետ` վերջինիս նախաձեռնությամբ։
Քաղաքացի Փառանձեմ Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ուկրաինան 2010 թվականին որոշել է վարել ոչ բլոկային քաղաքականություն ու ցայժմ չի փոխել իր դիրքորոշումը:
Լավրովի խոսքերով՝ «Ժնևյան ձևաչափը» իմաստ ուներ այն ժամանակ, երբ չկար ուղիղ երկխոսություն Կիևի ու հարավ-արևելքի միջև:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է Զարուհի Հովհաննիսյանի որդին` 14-ամյա Էդմոն Սիմոնյանը, որին ևս վիրահատել էին մի քանի օր առաջ: Երեխան այժմ ապաքինվում է:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 11-ը, գողության 23 դեպքից՝ 14-ը:
«Բուհից աշխատաշուկա` 1 քայլ» խորագրով աշխատանքի միջբուհական տոնավաճառը տարբերվում է մյուսներից նրանով, որ ուսանողներին և շրջանավարտներին աշխատատեղերի և պրակտիկաների հստակ առաջարկներ է ներկայացնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տոնավաճառի կազմակերպիչ կառույցի` ԵՊՀ Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ղեկավար Լիլիթ Հակոբյանը: «Մենք ամբողջ տարվա ընթացքում առավել ակտիվ, առավել շատ թափուր աշխատատեղեր առաջարկող ու կադրային քաղաքականություն մշակած կազմակերպությունների հետ աշխատել ենք անմիջականորեն: Այսօր տոնավաճառին մասնակցում է 110 կազմակերպություն, ութ բուհ: Սա մի քանի տարիների աշխատանքի արդյունք է սա»,- ասաց Լիլիթ Հակոբյանը:
USS Ponce-ն հանդիսանում է ԱՄՆ 5-րդ նավատորմի հրամանատարա-վերահսկման լողացող բազա:
Քրեական դատավարությունում ևս կան խախտումներ, որոնք կարող են դիտարկվել որպես դատավարական խախտումներ, վարչական խախտումներ, կարգապահական խախտումներ։
«Եթե պետական իշխանությունը, քաղաքական պաշտոնատար անձինք օրինական են ընտրված և նրանց նկատմամբ առկա է ժողովրդի հավատը, ապա նրանք կարիք չունեն ունենալու զինյալների խմբավորում, որպեսզի նրանց պաշտպանեն ժողովրդից: Նրանք պետք է ծառայեն ժողովրդին և որևէ խնդիր չունեն տարանջատվելու, անջրպետ ունենալու ժողովդրի հետ, իսկ տվյալ դեպքում նրանք դրա կարիքն ունեն և իրականցնում են դա: Մաքսային միությանը, ԵՏՄ-ին անդամակցելուց հետո՝ մենք գնալով պիտի նմանվենք այդ ակումբի մյուս անդամենրին՝ մարդու իրավունենրի պաշտպանության վիճակի տեսակետից: Սա օրինաչափությունն, է և Ոստիկանությունը դա էլ իրականցնում է իրենց հերոսների նման՝ Միկոյանի նման սեփական ժողովրդին զոհաբերելով, որպեսզի հաճոյանան, ասենք, նրա տերերին: Սա օկուպացիայի ձևերից մեկն է»:
Յացենյուկն այս մասին հայտարարել է կառավարության նիստում:
Հրշեջ-փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը, վերջինս տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք:
ՀՀ կառավարությունն հաստատել է քվոտայի պահանջի չկատարման դեպքում կազմակերպության կողմից մասհանում կատարելու և այն օգտագործելու կարգը:
Ովքե՞ր են մեր պետության մեջ այն վնասարար պաշտոնյաները, ում հովանավորությամբ այս ոլորտին անտեղյակ մարդկանց խցկում են այս կարևոր պաշտոններում: Նրանք գիտակցո՞ւմ են, թե պետության մեջ ինչ ազգային անվտանգության խնդիր է լուծում ընդհանրապես կրթությունը և մասնավորապես միջին մասնագիտական կրթությունը, գիտե՞ն, որ ոլորտը չիմացող իրենց ԽԾԲ-ին այդ պաշտոններում նշանակելով ավելացնում են երկրիս աղքատների և արտագաղթողների բանակը:
Այդ նախագծի շարժիչ ուժի դերում հանդես է եկել Եվրահանձնաժողովը:
Իրաքի ու Սիրիայի սարսափազդու ու սրտաճմլիկ դեպքերի պատճառով կրոնական ազատության ու հալածանքների թեման դարձել է համաշխարհային լրատվամիջոցներում ամենաշատն արծարծվող առարկա:
«15 րոպեն մեկ ՃՈ մեքենա էր անցնում դառնում, իսկ մնացածը` նույնն էր. Հոռոմի կողմից, (որտեղից գալիս է հիմնական վտանգը, այդ երկրորդական ճանապարհը գալիս խաչվում է Երեւան-Գյումրի-Բավրա գլխավոր ճամփի հետ), մինչեւ խաչմերուկը նախ 70կմ/ժ առավելագույն արագության սահմանափակման նշան կա, ապա` 60կմ/ժ, ապա` 30 կմ/ժ, հետո երկրորդական ճանապարհից գլխավորին միացման նշան` խաչմերուկից 200 մ առաջ, եւ վերջում` «կանգ» նշանը, ըստ որի բոլոր վարորդները պարտավոր են արգելակել, կանգնեցնել մեքենան մինչ այդ նշանը, ապա միայն շարունակել ճանապարհը: Ի դեպ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում այդ նշանի առաջ մեքենան իսպառ չկանգնեցնելու դեպքում խստորեն տուգանում են»,- asparez.am-ում գրում է Լևոն Բարսեղյանը: