
Քննիչը սեռական հարաբերություն ունենալու դիմաց չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. Քրգործ ՀՔԾ-ում

Քաղաքացի Փառանձեմ Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Փառանձեմ Գ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության քննիչը 2013թ. նոյեմբերին իր վարույթում գտնվող ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով` ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից Նատալիա Շ.-ի առաջարկով վերջինիս ընկերուհու հետ սեռական հարաբերություն ունենալու դիմաց, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և որպես փոխադարձ ծառայություն` Նատալիա Շ.-ի մասնակցությամբ վթարի իրական հանգամանքները խեղաթյուրելով` թաքցրել է իրավախախտմանը նրա մասնակցության հանգամանքը:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն