
Արքայազն Չառլզն այսօր կայցելի Լոնդոնի հայկական եկեղեցի

The Western Daily Press պարբերականի փոխանցմամբ՝ Ուելսի արքայազն Չառլզն այսօր այցելելու է հայկական եկեղեցի՝ լսելու համար, թե Սիրիայում ինչպիսի տառապանքների են ենթարկվում մարդիկ իրենց հավատի համար: Գահաժառանգ Չառլզն այս ամիս արդեն իսկ կրոնական գործիչներին կոչ էր արել ապահովել այն, որ մարդիկ հարգեն մյուսների ավանդույթները:
Իր տեսաուղերձում նա ընդգծել էր, որ Իրաքի ու Սիրիայի սարսափազդու ու սրտաճմլիկ դեպքերի պատճառով կրոնական ազատության ու հալածանքների թեման դարձել է համաշխարհային լրատվամիջոցներում ամենաշատն արծարծվող առարկա:
Արքայազնը Լոնդոնում գտնվող հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում հանդիպելու է կրոնական համայնքի անդամներ հետ, որի ժամանակ Իրաքի եպիսկոպոսը կխոսի այն խնդիրների մասին, որոնց բախվում են հայ քրիստոնյաները: