
ՆԱՏՕ-ն հարգում է Ուկրաինայի ինքնիշխան որոշումները, նույնը պետք է անի Ռուսաստանը. Լունգեսկու

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն հայտարարել է, որ դաշինքում զարմացել են Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի այն հայտարարությունը, թե Կրեմլին 100 տոկոսանոց երաշխիքներ են անհրաժեշտ, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին.
«Ռուս պաշտոնատար անձի այդպիսի հայտարարությունը զարմանալի է, կտրված է իրականությունից ու խախտում է այն միջազգային պարտավորությունները, որոնց ստանձնել է Ռուսաստանը: Ուկրաինան 2010 թվականին որոշել է վարել ոչ բլոկային քաղաքականություն ու ցայժմ չի փոխել իր դիրքորոշումը:
ՆԱՏՕ-ն հարգում է Ուկրաինայի ինքնիշխան որոշումները: Նույնը պետք է անի Ռուսաստանը: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին անդամակցելուն, ապա դաշինքի առաջնորդներն Ուելսի գագաթաժողովում հստակ հայտարարեցին, որ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը դաշինքի մեծագույն հաջողություններից մեկն է, և որ ընդլայնման այդ որոշումն առնչվում է հենց ՆԱՏՕ-ին»: