Պայետը հայտարարել է, որ օտար գործընկերները չպետք է հուշեն Ուկրաինայի արտաքին քաղաքական կուրսը:
«Ես ոստիկաններից մեկին, որն ասում էր՝ պետք է լքես այս մայթը, ասում էի՝ լավ, այդ բարեփոխումներն ինչո՞ւ են ձեր կողքով անցնում, ո՞վ է ձեզ բարեփոխում, կամ ո՞վ է ձեզ դասախոսություններ կարդում, այնտեղ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ասում է՝ «ինչո՞ւ ես ափռ-ցփռ բերանդ բացում»: Սա ամենևին ոստիկանի բառապաշար չէ և ես համաձայն եմ, որ պարոն Գասպարյանը պարզապես շոուներ է կազմակերպում ամեն երեկո «Հերթապահ մաս» հաղորդման ժամանակ՝ նշելով, որ մենք այլև չունենք այն ոստիկանությունը, որը մեկ տարի առաջ էր, մենք բարեփոխվել ենք… Իմ կարծիքով՝ միայն իրենց զգեստն է այստեղ փոխվում, հագուստը, հանդերձանքն է փոխվում և ուրիշ ոչ մի բան չի փոխվում»:
Որոշումների ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության՝ ԵՏՄ-ին միանալու գործընթացով և Մաքսային միությանն անդամակցելու միջոցառումների ծրագրի ճանապարհային քարտեզի 55-րդ կետի պահանջներով:
Ստեփան Սաֆարյանի կարծիքով` Ադրբեջանը դիմել է այդ քայլին, որովհետև շատ ծանր է տարել գարնանը հայկական ուժերի առաջընթացը Նախիջևանում, հուլիսին ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծումը, այնուհետև նաև օգոստոսյան իրադարձությունները, որոնք չընթացան Ադրբեջանի պատկերացրած դիպաշարով. «Պետք էր հասկանալ, որ Ադրբեջանը դժվար թե կուլ տա այս ամենը: Իհարկե, դժվար նաև մարսի այն, ինչ արել է, որովհետև որքան էլ վրիպումներ նկատենք հայկական պաշտպանական ստրատեգիաներում, այնուամենայնիվ, հայկական կողմը ցույց է տվել, որ սիրում է կործանել, քան մեծ-մեծ խոսել»:
«Երբ հրում էին ինձ, ես պետք է ընկնեի գետնին, այլ ոչ թե ավտոմեքենայի վրա. ասում են՝ «ինչո՞ւ ես դու ընկնում այդտեղ, դա քաղաքացու գույք է, փչացնում ես», ասում եմ հա՝ պետք է ասֆալտին ընկնեի՝ իմ գլուխը փչացնեի: Քաղաքացու հանդեպ վերաբերմունքն ամբողջովին հակամարդկային է»:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքն ապահովելու նպատակով կառավարությունը 350 մլն դրամ է հատկացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Ղազախստանի նախկին վարչապետ Սերիկ Ախմետովին մեղադրել են կոռուպցիոն գործունեություն ծավալելու մեջ:
Ինչպես ցանկացած դիտարկման դեպքում, այս դիտարկման համար էլ նախապես հայտ է ներկայացվել զինվորականներին, նրանք են նախապատրաստում դիտարկումը, ինչի համար մի քանի օր է պահանջվում։
Ֆրիդի տերը հաղթել է հատուկ կազմակերպված աճուրդում՝ վճարելով 5000 դոլար:
Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում նոյեմբերի 18-ին կայացած արտագնա խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատվել է «Բաց կամ միջազգային ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) կասեցման հիմքերը» կանոնակարգ 10/26-ը
Պլոտնիցկու կողմից այս նամակը հղելը դարձավ Պորոշենկոյի այն հայտարարության պատասխանը, թե Կիևը պատրաստ է տոտալ պատերազմին:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ անհայտ անձինք իմ ծառայողական ավտոմեքենայի ապակին կոտրելով՝ գողություն են կատարել:
Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին մեկ օրով երթևեկության համար կփակվի Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած հատվածը:
Առանձնազրույցի ընթացքում պարզվեց, որ ձերբակալվածը ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկվելու րոպեից 17.11.2014թ-ին ժամը 08.50-ից հայտարարել է հացադուլ և ջրադուլ: Հացադուլ և ջրադուլ հայտարարելու որպես պատճառ ձերբակալվածը հայտնեց, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ և պահանջում է անհապաղ իրեն ազատ արձակել և պատժել իրեն ծեծի ենթարկած ոստիկանին, ում անունը չգիտեր, բայց առերեսման դեպքում կճանաչեր:
Ցանկացած ակցիայի ժամանակ ոստիկանների մոտ սովորություն է դարձել, որ պարտադիր պետք է հրմշտոցներ, ինչ-որ միջադեպեր լինեն՝ տեղի կամ անտեղի, դա արդեն դարձել է անքակտելի մասն այս կամ ակցիայի կամ զանգավածային միջոցառման: Այս կարծիքին է «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը, ով այսօր՝ «Որքանով են իրավաչափ ոստիկանության արձագանքը ակցիաների ժամանակ» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ խոսեց նոյեմբերի 12-ին Ֆինանասների նախարարության շենքի դիմաց «Դ!եմ եմ»-ի անցկացրած ակցիայի ժամանակ ոստիկանության և ակտիվիստների միջև տեղի ունեցած բախումների մասին:
«Համակարգերից տվյալների արտահոսքերի դեպքում անմիջապես պետք է հանրությանը տեղեկացնեն, նաև տեղեկացնեն Ոստիկանությանն ու լիազոր մարմնին»,- նկատեց Ա.Մկրտչյանը:
Քիչ առաջ ահազանգ է ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ մի քաղաքացի անցել է Դավիթաշեն կամրջի վրայի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել:
Մասնավորապես, զինյալների տրամադրության տակ կան Т-55 ու Т-72 տանկեր, ամերիկյան արտադրության բանակային ամենագնացներ:
Եռյակը որոշել է դեկտեմբերի 10-ին հավաք հրավիրել Ազատության հրապարակում: Սակայն դա չի լինելու սովորական հանրահավաք, այլ նվիրված է լինելու մարդու իրավունքների միջազգային օրվան: ՀԱԿ-ը նման հավաքներ կազմակերպում է 2009թ. և հիմա որոշվել է, որ այդ միջոցառումը կլինի եռյակինը:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ ցեղասպանության 100-ամյա շրջանակներում վաղը Եռաբլուրում տեղի կունենա զորավար Սեպուհի՝ Արշակ Ներսիսյանի աճյունասափորի ամփոփումը:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է ծնողներին զերծ մնալ անօրինական ճանապարհով իրենց որդիներին պարտադիր զինվորական ծառայությունից հիվանդության պատրվակով ազատելու, բնակության վայրին մոտ զորամասերում ծառայության նշանակելու կամ զինծառայության հետ կապված այլ անօրինական գործողություններ կատարելուց:
Նոր կուսակցությունը ստացել է «Արժեքների շարժում» անվանումը:
2014թ նոյեմբերի 28-ին «Հայաստան» Համահայկական Հիմնադրամն իր տարեկան ավանդական դրամահավաքի հեռուստամարաթոնով շարունակելու է անցյալ տարի սկզբնավորված Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանն ուղղված նվիրատվությունների ծրագիրը: Հատկապես վերջին ամիսների Ադրբեջանի անթաքույց թշնամական գործողությունները, պատերազմի նախապատրաստական ջանքերը եւս մեկ անգամ փաստում են հիմնադրամի` Արցախի անվտանգությանն ու զարգացմանը միտված ջանքերի կարեւորությունն ու այժմեականությունը:
ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն կտա Հովհաննես Մարգարյանի, Հեղինե Բիշարյանի, Լևոն Դոխոլյանի, Իշխան Խաչատրյանի և Մհեր Շահգելդյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած մի քանի օրենքների նախագծերի փաթեթեի մասին:
Գ.Ջհանգիրյանը նշեց, որ խոսքը գնում է վարկային գումարով գնված մեքենաների մասին, որ մի օր անձը չի կարողանում վճարել վարկը, բայց մեքենան քանդում ու վաճառում է, որը քրեորեն հետապնդելի է: Սակայն, ըստ պատգամավորի, եթե մեքենան ամբողջությամբ իրենն է, կարող է սարից գլորել ցած ու, եթե որևէ մեկի կովը չսատկի դրա արդյունքում, չի կարելի ոչ մի բան անել՝ իր գույքն է:
Թերթի տվյալներով՝ այդ ցանցի տարեկան շրջանառությունը կազմում է 5 միլիոն դոլար:
Արման Սահակյանն ասաց, որ այս պահին մարդիկ ապրում են այնտեղ, ինչին Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Բա ի՞նչ ենք անում, օտարում ենք, այդ մարդկանց թողնում ենք փողոցո՞ւմ»: Հարցը հանվեց կառավարության օրակարգից՝ լրացուցիչ քննարկելու համար:
Նոյեմբերի 18–ին ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը դիմել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի առաքելությանը, խնդրելով միջնորդել նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված ԼՂՀ ռազմաօդային ուժերի ուղղաթիռի անձնակազմի անդամների աճյունների որոնման և դուրս բերման հետ կապված գործողությունների անցկացման հարցում։
Այս մասին նշված է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության տարածած հայտարարությունում:
Այսօր Ազգային ժողովում ելույթ ունեցավ եռօրյա այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն: