Բաժիններ՝

Յացենյուկը պատրաստ է ստորագրել Պորոշենկոյի առաջարկած կոալիցիոն համաձայնագրի նախագիծը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջարկած կոալիցիոն համաձայնագրի նախագիծը: Յացենյուկն այս մասին հայտարարել է կառավարության նիստում.

«Ես մանրակրկիտ ուսումնասիրել եմ կոալիցիոն համաձայնագրի նախագիծը: Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ նախագծի տակ: Ես դիմում եմ քաղաքական մյուս ուժերին՝ վերջ դնելու համար քննարկումներին ու սկսելու համար աշխատանքները»:

Ուկրաինայի նախագահի կուսակցությունը՝ «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» կոալիցիոն համաձայնագրի նախագծի աշխատանքային տարբերակը հրապարակել է նոյեմբերի 15-ին: Այն բաղկացած է 66 էջից և իրենում ներառում է ուկրաինական ապագա բարեփոխումները: Ուկրաինայի նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը տեղի է ունենալու նոյեմբերի 27-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս