Սուրիկ Խաչատրյանը պատմեց վերանշանակման մասին` անձամբ նախագահի հետ են քննարկել, վստահության հարց է եղել. yerkir.am
Սյունիքի վերանշանակված մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ է կարծում, որ Հայաստանում գաղջ մթնոլորտ ստեղծողները լրագրողներն են: Նրա խոսքով` իր անձով եւ գործերով հետաքրքրված է «մի 100 լրագրող»: «Ի՞նչ կարաս անես նրանց դեմ»,- ասում է «հուսահատված» մարզպետը: yerkir.am-ը զրուցել է Սուրիկ Խաչատրյանի հետ
– Ինչո՞ւ որոշեցին Ձեզ վերանշանակել:
– Նախապայմաններից ա եղել էն տարիների իմ փորձը, աշխատանքի նկատմամբ վստահությունը, կազմակերպչական ջիղը, մարզի իրավիճակին տիրապետելը, այսինքն` բոլոր փոքր և մեծ խնդիրներից տեղեկացված լինելը: Ի վերջո, 9 տարուց ավելի աշխատել եմ մարզպետ, և երկրի իշխանությունն էլ տեղեկացված ա ոչ միայն իմ, այլև բոլոր մարզպետերի աշխատելաձևից:
-Ասում են` մարզպետի պաշտոնում վերանշանակվելը Ձեր երազանքն էր:
-Ճանապարհներով որ եկար, չէ՞, տեսար, չէ՞, ճանապարհների դժվարությունը: 2003-ից` պատգամավոր, 2004-ից` մարզպետ… Պատկերացրեք` էս ճանապարհներն ինչ բարդ են, ամեն օր պետք ա անցնենք, այսինքն` նման դժվարությունը դա երազանք չի, դա տառապանք ա: Բայց կա մեկ ուրիշ խնդիր` որ քո ժողովրդի հետ պետք է գործ ունենաս, քո ժողովրդին ծառայես, դա միանգամից հաճույք ա դառնում: Դե, եթե հնարավորություն ունես, և եթե առիթ է ընձեռված` ժողովրդին ծառայել, չպետք ա դա բաց թողնես: Եթե հնարավորություն կա նորից ժողովրդին ծառայելու, կարծում եմ, որ ինձ նման մարդը երբեք չի հրաժարվի, ինչքան էլ դժվար լինի, ինչքան էլ ճանապարհները դժվար են` սար ու ձոր են:
– Այսինքն` ժողովրդին ծառայելու ձիրքը Ձեզ ի վերուստ է տրված:
– Երևի ի վերուստ էր տրված, էլի:
– Ասում են, որ մեծ գումարներ եք վճարել պաշտոնի համար:
– Դա անհեթեթություն է: 1988-ից սկսած` բոլորն ինձ ճանաչում են, ինձ համար խի՞ պետք ա ինչ-որ մեկը միջնորդեր, կամ գումար առաջարկեի, ես դրա իմաստը չեմ հասկանում:
– Վերանշանակման հարցն անձա՞մբ եք քննարկել նախագահի հետ:
– Խոսել ենք, բնականաբար, նախագահը, իմանալով իմ աշխատաձևը, իմ նկատմամբ ունենալով վստահություն, որոշել է, որ ես նորից շարունակեմ աշխատանքը: Այստեղ կա ընդհանուր խնդիր: Իմ` աշխատանքից հեռանալն իրա բուն պատճառն ուներ: Որպեսզի էդ հունիսի 1-ի դեպքերի վրա ի պաշտոնե ազդեցություն չունենայի, կամ որևիցե ձև չշահարկվեր, ես` ինքս, դիմում գրեցի, որպեսզի որևէ մեկը քննության վրա ցեխ չշպրտի, չասեն, թե մարզպետի պաշտոնը կարող ա օգտագործի:
-Այդ դեպքում ինչո՞ւ չսպասեցիք մինչև այդ գործով վերջնական դատական ակտ կայացվեր: Չէ՞ որ հնարավոր է` այլ մեղադրյալներ ի հայտ գային:
– Դատախազությունն էդ գործը կարճել ա, հիմա դատական խնդիրներն իրանց հերթին գնալու են: Դատարանն անկախ մարմին ա, ես չեմ էլ կարա դատարանի վրա ազդեցություն ունենամ:
-Վերանշանակումից հետո մի հայտարարության ժամանակ շնորհակալություն էիք հայտնել մարզի 4 կարևոր «սյուներին»` նշելով, որ նրանց հետ համագործակցել եք և շարունակելու եք համագործակցել: Նրանց թվում հիշատակել էիք կայազորի հրամանատարին, ազգային անվտանգության ծառայության պետին, դատախազին, դատարանի նախագահին: Դրանով, ըստ էության, նրանց անկախությունը կասկածի տակ եք դնում:
-Դատարանի մասին չենք խոսել: Ուրեմն դա բանակային առաջին կորպուսն ա, ազգային անվտանգությունն ա, ներքին գործերի վարչությունն ա (նկատի ունի 4 «սյուները»- խմբ.), որոնց հետ համագործակցել ենք` ի շահ մարզի: Ես չեմ ուզենա, որ դա կապեք մեկ ուրիշ խնդրի հետ: Մենք մարդկանց հետ 9 տարուց ավելի աշխատել ենք, մեր համագործակցությունը բխում է մարզի շահերից, այսինքն` իմ և դատարանի միջև համագործակցություն չի կարող լինել, նույնն էլ ոստիկանության, իմ և զինված ուժերի և ԱԱԾ-ի մեջ կարող է լինել:
-Գորիսի միջադեպը…
– Խոր ողբերգություն էր և’ մեր, և’ իրենց ընտանիքի համար: Էլ հարցեր մի’ տվեք, թեման փակի, առաջ անցի:
-Ընտանիքում խի՞ստ հայր եք:
-Եթե մարդ իր ընտանիքը չի կարա ղեկավարի` փոքր կոլեկտիվ էլ չի կարա ղեկավարի:
– Պատժո՞ւմ եք Ձեր տղաներին:
-Իհարկե, ինչքան ես սաղ եմ, տենց կլինի` եթե իրանք ոչ ճիշտ արարք ունենան, իհարկե, կպատժեմ:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: