Բաժիններ՝

ԱՄՆ-ն առաջին անգամ լազերային համակարգ է տեղակայել Պարսից ծոցում գտնվող իր ռազմանավի վրա

Bloomberg.com-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերը Պարսից ծոցում գտնվող շտաբային նավում տեղադրել են իրենց առաջին լազերային զենքը, որն ունակ է ոչնչացնել թիրախը: Այն մասնավորապես տեղակայվել է USS Ponce դեսանտանավի վրա, որն օգոստոսի վերջից պարեկություն է կատարում Պարսից ծոցում:

Դրա քթամասում տեղադրվել է 30 կիլովատտ հզորությամբ մարտական լազերային համակարգի նախատիպ: Այն ունակ է կրակել մի քանի ռեժիմներով՝ սկսած նախազգուշական-լուսավորմանից մինչև խոցում: Լազերային համակարգը կարող է ոչնչացնել հետախուզական անօդաչու թռչող սարք կամ էլ անգամ ոչ մեծ նավ:

USS Ponce-ն հանդիսանում է ԱՄՆ 5-րդ նավատորմի հրամանատարա-վերահսկման լողացող բազա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս