Կաշառք պահանջելու եւ ստանալու կասկածանքով ձերբակալվել է դատաբժշկական գիտա-գործնական կենտրոնի փորձագետը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում կաշառք պահանջելու եւ ստանալու կասկածանքով ձերբակալվել է փորձագետ Սարգիս Հայրապետյանը։

Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտա-գործնական կենտրոնի փորձագետ Սարգիս Հայրապետյանը` հանցագործությամբ տուժողի առողջությանը պատճառված վնասի ծանրության աստիճանը նվազեցնելու համար դեպքին առնչվող զինծառայողներից մեկից պահանջել է 150.000 ՀՀ դրամ։ Ապացույցների համակցության հիման վրա կաշառք պահանջելու եւ ստանալու կասկածանքով Ս.Հայրապետյանը ձերբակալվել է։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս