
Խարդախության և գողության մեղադրանքով հետախուզվողները կամավոր ներկայացել են ոստիկանություն

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 18-ին, ժամը 14.40-ին, կամավոր բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Սամվել Հ.-ն, որը նոյեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 18-ին, ժամը 14.40-ին, կամավոր բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Կարեն Ս.-ն, որը նոյեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
ՀՀ ոստիկանություն